Փետրվար 27, 2018 16:11 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Սերբիայի վարչապետին

Իրանի ԱԳ նախարարի և Սերբիայի վարչապետի հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Իրանի արտքին գերատեսչության մամլո ծառայության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի ու Սերբիայի Վարչապետ Աննա Բերնաբիչի հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

Ի«անի ԱԳ նախարարի ու Սերբաիայի վարչապետի հանդիպման առանցքում են եղել միջազգային համաժողովներում երկու երկրի փոխգործակցությունները, տնտեսական ու մշակութային հարաբերությունների զարգացումը ու նաև պառլամենտական, ռազմական, գիտական, մշակութային համագործակցությունները, համալսարանական, գյուղատնտեսական ու արդիական տեխնոլոգիաների փոխանակումները և Կոսովոյի խնդիրը:

Մեկնարկել է Սերբիա, Բուլղարի, Խորվաթիա, Բոսնիա Հերցեգովինա Իրանի ԱԳ նախարարի շրջանային այցը: Մոհամմեդ Ջավադ Զարիֆին ուղեկցում է քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն:

Պիտակ