Փետրվար 28, 2018 07:30 Asia/Tehran
  • Իրանի արդարադատության նախարարը քննադատել է մարդու իրավունքների հարցով որոշ երկրների երկակի դիրքորոշումը

Իրանի արդարադատության նախարարն ասել է. «Որոշ երկրներշ ազդելւվ ՄԱԿ-ի մարդու իրավունքների ընթացակարգի վրա և երկակի մոտեցում ցուցաբերերելով այնպիսի երկրների հանդեպ, որոնք քաղաքական տարբեր մշակույթներ ու ավանդույթներ ունեն, մարտահրավեր են նետել նման ընթացակարգերին»:

Իրանի արդարադատության նախարար Ալիռեզա Ավային երեքշաբթի օրը Ժնևում գումարված մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում ընդգծել է. «Մարդու իրավունքների ինքնակոչ հավակնորդները մարդու իրավունքների ոտնահարման մասին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, քննադատում են այլ երկրներին, մինչդեռ իրենց քաղաքացիները, այդ թվում սևամորթները, էմիգրանտներն ու բնիկները ենչարկվում են խտրականության »:

«Իսրայելի ռեժիմի հանդեպ անսակարկ ու անսահման հովանավորություն ցուցաբերելով ու աջակցելով տարածաշրջանում նրա ավերիչ դերակատարությանն արևմտյան որոշ երկրներ բացահայտ կերպով ցուցադրել են երկակի ստանդարտները և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրենց կողմնակալությունն ու քաղաքական մոտեցումները»,-նշել է Ավային:

Իրանի արդարադատության նախարարո համոզմամբ. «Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ-ի միակողմանի ու հրահրիչ քայլը բացահայտ կերպով ոտնահարում է Պաղեստինի ժողովրդի իրավունքն ու պաղեստինցիներին զրկում է ինքնորոշման հիմնարար իրավունքից»:

«Արդեն երրորդ տարին շարունակվում է Եմենի պատերազմը և դրա ավարտվելու համար որևէ տեսլական գոյություն չունի: Իսկ նման պայմանները վերածվում են հումանիտար աղետի, ընդարձակ ավերածության ու մարդու իրավունքների սարսափելի ոտնահարման»,-ընդգծել է ԻԻՀ արդարադատության նախարարը:

Պիտակ