Փետրվար 28, 2018 07:39 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱԽ-ում բոլորը տգեղ ներկայացման ու ոտնձգողին հովանավորելու ականատեսը եղան

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Իրանից Եմեն զենք առաքվելու անհիմն մեղադրանքով ՄԱԿ-ի ԱԽ-ի երկուշաբթի օրվա նիստում Բրիտանիայի կողմից «հակաիրանական» բանաձևի ներկայացմանն, ասել է. «Այն ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում, Եմեն նկատմամբ ոտնձգություն իրականացրած երկրին պաշտպանելու տգեղ ներկայացում էր»:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում, ասել է. «Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են քողարկել Եմենում իրենց ոճրագործությունները»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի օրը քննարկման դրեց Եմենի դեմ երկու բանաձևերի նախագծերը:

Առաջին բանաձևը, որի նախագիծը ներկայացվել էր Բրիտանիայի կողմից և նպատակ ուներ Եմեն սպառազինություն առաքելու մեղադրանքով խստացնել Իրանի դեմ ճնշումները, Ռուսաստանի կողմից վետոյի արժանացավ:

Ռուսաստանի կողմից ներկայացված երկրորդ բանաձևը միայն Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցների գործադրման ժամկետը երկարացնում էր մինչև 2019 թվականի փետրվար ամիսը, որն ընդունվեց ԱԽ-ի խորհրդի  մշտական ու ոչ-մշտական 15 անդամ երկրների կողմ ձայներով:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Եմենի ճգնաժամի առաջին օրվանից Իրաննընդգծել է, որ այդ երկրի ճգնաժամի կարգավորման միակ լուծումը քաղաքական է և այդ շրջանակում չորսկետանոց նախագիծ է ներկայացրել»:

«Նախագիծն ընդգծում է Եմենում շտապ կերպով հրադադարի հաստատման, հումանիտար օժանդակությունների առաքման, միջեմենական երկխոսության ու նաև Եմենում համապարփակ կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, որը կկարողանա լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը:

 

Պիտակ