Մարտ 03, 2018 17:13 Asia/Tehran
  • Իրանական հրթիռների վերաբերյալ բանակցության նախապայմանները

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի ավագ խոսնակն ընդգծել է.«Իրանական հրթիռների վերաբերյալ բանակցության նախապայմանը ԱՄՆ-ի և Եվրոպայի հեռահար հրթիռների և միջուկային զենքերի ոչնչացումն է»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, արձագանքելով Իրանի հրթիռային կարողության մասին ԱՄՆ-ի և որոշ Եվրոպական երկրների պաշտոնատարների հայտարարություններին, բրիգադային գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին ասել է. «Այն ինչ ամերիկացիներն ու եվրոպացիները ճարահատյալ ասում են Իրանի հրթիռային կարողության սահմանափակման մասին՝ անիրականանալի ցանկություններ են և դրանք բխում են նրանց տարածաշրջանային ձախողումներից ու կրած պարտություններից»:

Գեներալ Ջազայերին հավելել է.«Եթե որոշված լիներ, որ Իրանի պաշտպանական կարողությունը պետք է քաղաքական ու դիվանագիտական բանակցություններով ու խորհդակցություններով առաջնորդվեր,ապա այսօր Իրանն այնպիսի վիճակում չէր լինի, որ  ԱՄՆ-ն Թեհրանի նկատմամբ այս աստիճան թույլ դիրքում հայտնվեր»: 

Նշելով, որ Պաղեստինը և սրբազան Երուսաղեմը օկուպացրած Իսրայելի ռեժիմն անօրինական ռեժիմ է, գեներալ Ջազայերին ընդգծել է.«Սիոնիստական ռեժիմն անկման և ոչնչացման  ճանապարհին է գտնվում»:

Պիտակ