Մարտ 07, 2018 07:25 Asia/Tehran
  • Ուրիշների տարածքների բռնազավթումը երբեք հարատև չի եղել. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրը հակազդելով Սիոնիստական ռեժիմի վարչաօետ Բենիամին Նեթանյահուի Իրանի դեմ կատարած արտահայտություններին, ընդգծել է. «Ուրիշների տարածքների բռնազավթումը երբեք հարատև չի եղել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Հակառակ Նեթանյահուի հայտարարության,  անօրինական բռնազավթումն է համարվում տարածաշրջանի բարդություններից շատերի աղբյուրը»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետը երեքշաբթի օրը ԱՄՆ-Իսրայել հանրային հարցերի կոմիտեի՝ «Այփաք»-ի նիստում հայտարարեց, որ ԻԻՀ-ն տարածաշրջանի համար սպառնալիք է համարվում:

Նեթանյահուն ԱՄՆ-ի դեսպանատունը զավթված Երուսաղեմ տեղափոխելու որոշման և Իրանի դեմ ընդունած քաղաքականությունների համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Պիտակ