Մարտ 12, 2018 17:41 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կեղծ զեկույցը Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Միջազգային հանրությունը չի ընդունում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կառույցների հակասական վերաբերմունքը»:

Այսօր, անդրադառնալով Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցին, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին ասել է.«Ցավոք այդ զեկույցը ևս, ինչպես նախկին զեկույցներն ու հաղորդագրությունները, Իրանից դուրս գտնվող հակահեղափոխականների ու Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամների հայատարարությունների հիման վրա են պատրաստվել»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փետրվարի 28-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ներկայացրած զեկույցում մտահոգություն է հայտնել Իրանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Նշելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի դիրքը երբեք չպետք է թույլ տա, որ նա հանդես գա  որպես նման հոսանքների խոսնակ, Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանտերում խոշտանգման ու անարդար օրենքների  անվան տակ Իրանին վերագրվող անհիմն հայտարարությունները հիմնված են հարյուր տոկոսով սուտ ու անհավաստի զեկույցների վրա»:

 

 

Պիտակ