Մարտ 16, 2018 06:54 Asia/Tehran
  • Իլհամ Ալիև.  Իրան-Ադրբեջան հարաբերությունները երբեք նման լավ մակարդակի վրա չեն եղել

Ադրբեջանի նախագահը, հինգշաբթի օրը , ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է. «Երկու երկրի հարաբերությունները երբեք նման լավ մակարդակի վրա չեն եղել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իլհամ Ալիևը նշել է, որ տարածաշրջանային սպառնալիքները լուրջ են, իսկ ԻԻՀ-ն ապահով ու կայուն երկիր է: Նա տարբեր բնագավառներում, այդ թվում տարանցման ու բանկային ոլորտներում երկու երկրի միջև սերտ համագործակցության ցանկություն է հայտնել:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է  նաև վերջին տարիներին երկու երկրի պաշտոնյաների կանոնավոր հանդիպումներին իր ուրախությունը հայտնել Նովռուզյան տոների ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու Բաքու կատարելիք ուղևորության կապակցությամբ:

Հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով երկու երկրի հարաբերություններում առկա բազմաթիվ հնարավորություններին, ասել է. «Թեհրանը գոհ է երկու երկրի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև ձևավորված համագործակցության ընթացքից»:

ԻԻՀ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ չափազանց կարևոր է բնորոշել տարածաշրջանում էներգակիրների փոխանցման գծերի ստեղծման ուղղությամբ երկու երկրի դերակատարությունը: Նա ողջունել է   Պարսից ծոցից Սև ծով տարանցիկ նախաձեռնությունը և ընդգծել դրա գործադրմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի երեկոյան Բաքվից մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ մասնակցելու է Աստանայի գործընթացը երաշխավորած երեք երկրների Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների նիստին:

 

Պիտակ