Մարտ 27, 2018 07:58 Asia/Tehran
  • Զարիֆը քննադատեց Եմենի հարցով արևմուտքի վարած քաղաքականությունը

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմի չորրորդ տարվա շեմին, Իրանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Արաբիային սպառազինության վաճառքը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը  Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Ոմանք հրճվանք են ապրում ուրիշներին կթելուց, մյուսներն ուրախ են նրա համար, որ կթվում են»:

«Արևմուտքը շարունակում է մոռացության մատնել եմենցիներին, որոնց ուսերին բարձրանալով, որոշ երիտասարդ հանցագործներ փորձում են բարգավաճման ուղին կտրել մի գիշերվա ընթացքում»,-ընդգծել է Զարիֆը:

Եմենի ժողովուրդն այն պայմաններում է թիկունքում թողնում դիմադրության երրորդ տարին, երբ Արաբիայի ու նրա դաշնակիցների ռազմական ոտնձգությունը տասնյակ հազարավոր եմենցիների զոհվելուց ու վիրավորվելուց, միլիոնավոր զրկված ու չքավոր քաղաքացիների տարհանվելուց ու այդ երկրի ենթակառուցվածքները ոչնչացվելուց բացի այլ արդյունք չի ունեցել:

 

Պիտակ