Ապրիլ 04, 2018 07:25 Asia/Tehran
  • Իրանը պաշտպանում է Պաղեստինի ժողովրդին

Իրանի ԱԳ նախարարը չորեքշաբթի վաղ առավոտյան Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցում Սիոնիստական ռեժիմի միջոցով այդ տարածքի որոշ թվով բնակիչների նահատակության կապակցությամբ Պաղեստին ու մասնավորապես Գազայի բռնահարված ժողովրդի հետ Իրանի զորակցությունը հայտնելով, ընդգծեց Պաղեստինի ժողովրդի դիմադրության հանդեպ ԻԻՀ-ի ցուցաբերած աջակցությունը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս հեռախոսազրույցի ժամանակ պաշտպանելով Պաղեստինի ժողովրդի արդար պահանջներն ու դատապարտելով Սիոնիստական ռեժիմի վերջին ոճրագործությունը, տեղեկացրեց հարցը ՄԱԿ-ի ԳԱ-ում, նաև Չմիավորման շարժման ու Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում արծարծելու Իրանի մտադրության մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում Իսմայիլ Հանիեն շնորհակալություն հայտնելով Պաղեստինի դիմադրությունն ու ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ԻԻՀ սկզբունքային քաղաքականության կապակցությամբ,  Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի զորայինների անցած ուրբաթ օրվա ոճրագործության մասին որոշ մանրամասնություններ փոխանցեց:

 

Պիտակ