Ապրիլ 05, 2018 07:19 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններն ահազանգ են համաշխարհային անվտանգության համար

ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից միակողմանի քաղաքականության վրա դրված շեշտը ահազանգ է միջազգային անվտանգության ու խաղաղության և Չմիավորման շարժման համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ բազմաբևեռ քաղաքականությունն այն թեմաներից է, որի վրա շարունակ շեշտ է դրել Չմիավորման շարժումը: Նա ընդգծել է. «Չմիավորման շարժումը մշտապես եղել է բազմաբևեռ քաղաքականության կողմնակից»:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով հինգշաբթի և ուրբաթ օրերի ընթացքում Բաքվում գումարվելիք Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանին, հավելել է. «Այս նստաշրջանն անդրադառնալու է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններին»:

Զարիֆն անդրադառնալով Գազայի հատվածում սիոնիստների վերջին ոճրագործությանն, ասել է. «Գազայում խաղաղ երթի մասնակիցների դեմ Սիոնիստական ռեժիմի թշնամական քայլերը  20 պաղեստինցու նահատակության պատճառ  են դարձել, ինչն այն կարևոր թեմաներից է, որը պիտի քննարկվի Չմիավորման շարժման նստաշրջանում»:

«Սուրբ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի վարչակազմի քայլը Չմիավորման շարժման ընթացքում քննարկվող մյուս թեմաներից է»,-հավելել է Զարիֆը:

 

Պիտակ