Ապրիլ 06, 2018 07:49 Asia/Tehran
  • Զարիֆ. Պաղեստինը մշտապես եղել է Չմիավորման շարժման օրակարգում

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Մի ժողովրդի ամենատարրական իրավունքը համարվող ինքնորոշման իրավունքը վտանգվելու պատճառով, Պաղեստինը մշտապես եղել է Չմիավորման շարժման օրակարգում»:

Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, հինգշաբթի օրը, Չմիավորման շարժման նախարարական կոմիտեի նիստում հայտարարել է, որ սիոնիստների հետ բարեկամություն անելու տարածաշրջանային որոշ պետությունների անհեռատես քաղաքականությունն ոճրագործական քայլերի դիմելու հարցում առավել համարձակ է դարձրել այդ ռասիստ ռեժիմին ու նրա հովանավորներին: «Նրանք ովքեր Սիոնիստական ռեժիմին աջակցում են  պաղեստինցիների արյունը հեղելու գործում, Իսրայելի մեղսակիցն են». ասել է նա:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Գազայում պաղեստինցի խաղաղ բողոքարարներին, այդ թվում կանանց ու երեխաների կոտորածի ու բռնաճնշման ենթարկելը, վերջին տասնամյակում Սիոնիստական ռեժիմի դաժան քայլերի հին շղթայի մի մասնիկն է: Նա հավելել է. «ԱՄՆ-ի նոր վարչակազմի միակողմանի քայլերն ու քաղաքականությունները, մասնավորապես սուրբ Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելն ու մոտ ապագայում ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելն առավել սրել են տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը»:

«Հանուն կայուն զարգացման նպատակների իրագործման միջազգային անվտանգության ու խաղաղության տարածման» թեմայով Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նստաշրջանը 120 անդամ և 17 դիտորդ երկրների, նաև միջազգային 10 կառույցների 800 ներկայացուցիչների մասնակցությամբ հինգշաբթի օրը մեկնարկեց Բաքվում և շարունակվելու է նաև ուրբաթ օրը:

 

Պիտակ