Ապրիլ 13, 2018 17:49 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ն բարոյապես սնանկացել է»

Ուրբաթ օրը, նշելով, որ ԱՄՆ-ն բարոյական սնանկություն է ապրել, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը քննադատել է ԻԻՀ դեմ շրջափակումների վերականգնման հարցում Վաշինգտոնի կողմից գործադրվող ջանքերը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, Թուիթերում կատարած գրառման մեջ, անդրադառնալով հինգշաբթի օրը ԱՄՆ սենատում պետքարտուղարության պաշտոնն ստանձնելու հարցում Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Մայք Պոմպեոյի արժանավորության խնդրի քննարկման նիստում վերջինիս խոսքերին, Զարիֆը գրել է.«ԱՄՆ բարոյական սնանկությունը բացահայտորեն երևան եկավ Մայք Պոմպեոյի ելույթում: Անցյալում Իրանը միջուկային զենքի արտադրության համար ջանքեր գործադրելու կեղծ մեղադրանքների պատճառով շրջափակման էր ենթարկվել»:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Հիմա էլ ԱՄՆ-ն ձգտում է շրջափակումերի սահմանել Իրանի դեմ, որովհետև ԻԻՀ-ն միջուկային զենքի հասանելիության ձգտում չունի»:

Հինգշաբթի օրը, իր արժանավորության քննարկման նիստում, Դոնալդ Թրամփի առաջարկած պետքարտուղարի թեկնածուն ասել է.«Նախքան միջուկային համաձայնությունն էլ Իրանը միջուկային զենքի արտադրություն չի ունեցել: Այժմ էլ ինչքան ես գիտեմ փաստեր չկան, որ միջուկային համաձայնության չեղարկման դեպքում իրանցիները միջուկային զենք կարտադրեն»:

Պիտակ