Ապրիլ 26, 2018 07:16 Asia/Tehran
  • Զարիֆ. Արտաքին միջամտությունները հետաձգել են Սիրիայում խաղաղության նվաճումը

ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը Բրյուսելում Սիրիայի հարցով ԵՄ-ի երկրորդ համաժողովում ընդգծել է. «Արտաքին միջամտությունը հետաձգել է Սիրիայում խաղաղության հաստատումը»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ Սիրիայում գլխավոր գերակայությունը հրադադարի հաստատումն է համարեց և ասաց. «Իրանը Ռուսաստանի ու Թուրքիայի հետ համաքայլ որպես Աստանայի գործընթացը երաշխավորող երկիր, փորձում է Սիրիայում լարվածությունից զերծ տարածքներն ընդլայնել»:

«Այս գործընթացը ձևավորվեց այն հիման վրա, որ Սիրիայի ճգնաժամը կարող է կարգավորել բացառապես քաղաքական միջոցներով, Սիրիայի ժողովրդի առաջնորդությամբ ու կամքով քաղաքական համապարփակ իրական մի գործընթացի շրջանակներում և հարգելով այդ երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,-հայտարարել է Զարիֆը:

Զարիֆը հավելել է. «Վերջին տարիների ընթացքում ԻԻՀ-ն ակտիվորեն հումանիտար օժանդակություններ է փոխանցել Սիրիայի ժողովրդին, այդ թվում՝ տարհանվածներ ու պաշարման մեջ հայտնված ժողովրդին»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԻԻՀ-ն Սիրիայի վերակառուցման նպատակով սկսել է Դամասկոսի հետ իր համագործակցությունը: Նա հավելել է. «Այս բնագավառում Իրանը պատրաստ է այլ երկրների հետ համագործակցությանը»:

ԵՄ-ի ու ՄԱԿ-ի համատեղ նախագահությամբ Սիրիայի հարցով ԵՄ-ի երկրորդ համաժողովը չորեքշաբթի օրը 80 երկրների, այդ թվում Իրանի պաշտոնատարների ներկայությամբ մեկնարկեց Բրյուսելում:

 

Պիտակ