Ապրիլ 29, 2018 19:22 Asia/Tehran
  • Նաղավի Հոսեյնի.«Իրանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալու դեպքում  անհրաժեշտ սցենար է մշակել»

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Իրանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո բոլոր հնարավոր իրավիճակների համար անհրաժեշտ սցենար է մշակել»:

Այսօր, Հարավային Կորեայի ԱԳ նախարարության Աֆրիկայի և Միջին Արևելքի հարցերով գլխավոր տնօրեն Հուն Ջին Ուքի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Սեյյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին նշել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միջազգային համաձայնություն է, և ակնկալվում է, որ ինչպես Իրանը, մյուս բոլոր կողմերն էլ կատարեն իրենց հանձնառությունները»:

Անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին, Սեյյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է.«ԱՄՆ-ն այն դեպքում է ձևացնում թե պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, երբ հենց ինքն է հանդիսանում այդ խմբավորման ստեղծողն ու աջակցողը»:

Հուն Ջին Ուքն էլ իր հերթին  կարևորել է Միջին Արևելքում խաղաղության ու կայունության հաստատման գործում Իրանի ու Հարավային Կորեայի նշանակությունը:«Սեուլը հաստատում  է ,որ Թեհրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»,ասել է նա: 

Պիտակ