Մայիս 07, 2018 03:23 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան պետք է ավելի շատ ջանք գործադրի

ԻԻՀ ԱԳ նախարարը Եվրոպային կոչ է արել ՀԳՀԾ-ի պահպանության և ԱՄՆ-ի պարտավորությունների իրագործման ուղղությամբ ավելի շատ ջանք գործադրել:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Թեհրանում Շվեդիայի ԱԳՆ տեղակալ տիկ. Անիքա Սոդերի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահի դիրքորոշումների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի հանդեպ Իրանի դիրքորոշումներին ու տեսակետներին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան ավելի մեծ ջանք պիտի գործադրի»:

Հանդիպման ժամանակ Շվեդիայի ԱԳ նախարարության տեղակալն իր հերթին ընդգծել է ՀԳՀԾ-ի ձեռքբերումների պահպանման անհրաժեշտությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարն ու Շվեդիայի ԱԳՆ տեղակալը խոսել են նաև Եմենի զարգացումների և Սիրիայի  վիճակի մասին:

 

Պիտակ