Իրանի առաջնորդ .«ՀԳՀԾ-ի հարցում եվրոպական երեք երկրներին չի կարելի վստահել»
(last modified Wed, 09 May 2018 13:21:11 GMT )
Մայիս 09, 2018 17:51 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ .«ՀԳՀԾ-ի հարցում եվրոպական երեք երկրներին չի կարելի վստահել»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ, Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին, չորեքշաբթի օրը ուսուցիչների շաբաթվա առիթով այցելել է մանկավարժական համալսարան: Նա երկու առանձին հանդիպումներ է ունեցել կրթության նախարարության պատասխանատուների և մանկավարժական համալսարանի դասախոսների, ուսանողների ու աշխատակազմի հետ:

«ԱՄՆ նախագահն անհիմն ու սխալ հայտարարություններ կատարեց: Նրա խոսքերում կար տասը սուտ : Նա և՛ համակարգին սպառնաց և՛ ժողովրդին: Ես Իրանի ժողովրդի անունից ասում եմ ՝ Պրն. Թրամփ դուք սխալվում եք».-ասել է Նորին Վսեմություն առաջնորդը:

Այաթոլլահ Խամենենին հավելել է .«Այն ինչ տեղի է ունեցել, այսինքն՝ ԱՄՆ նախագահի քայլը, չի համապատասխանում մեր ակնկալիքներին: Այդ վերաբերմունքը եղել է նաև նախորդ նախագահի օրոք, սակայն ամեն շրջանում տարբեր դրսևորումներ է ունեցել»: 

Անդրադառնալով եվրոպական երեք երկրների հետ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը շարունակելու մասին որոշ հայտարարություններին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է .«Եվրոպական երեք երկրներին չի կարելի վստահել : Պայմանագրերի համար պետք է իրական ու գործնական երաշխիքներ պահանջել : Հակառակ դեպքում, այսպիսով հնարավոր չէ շարունակել»:

Այաթոլլահ Խամենեին ասել է .«Ամերիկացիների շարունակական, խորն ու կործանարար թշնամանքն ուղղված չէ իմ կամ այլ պատասխանատուների դեմ: Դա ուղղված է իսլամական համակարգի և այդ համակարգն ընտրած ժողովրդի դեմ»:

«Եթե հայտարարեք, որ այլևս հրթիռ չենք արտադրում, կամ սահմանափակելու ենք դրանց հեռահարությունը, հարցը դրանով չի փակվելու: Նրանք անպայման մի նոր պատրվակ ու հարց են առաջ քաշելու, քանի որ նրանք մեզ հետ տարաձայնություններ ունեն սկզբունքային հարցերում : ԱՄՆ-ը դեմ է իսլամական հանրապետության սկզբունքներին».-ավելացրել է Նորին Վսեմություն առաջնորդը:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը նշել է, որ խորը թշնամանքի գլխավոր պատճառն իսլամական հեղափոխության հաղթանակը և Իրանից ամերիկացիների ձեռքի կարճելն է: «Նրանց ցանկանում են կործանել համակարգը և կրկին իշխել ռազմավարական նշանակության կարևոր ու հարուստ պաշարներով Իրանին». ասել է նա:

«Ամերիկացիները ծառաներ են ուզում, որոնք տարածաշրջանի որոշ երկրների ղեկավարների նման կատարեն իրենց քմահաճույքները, սակայն իսլամական հանրապետությունը հպարտանում է իր ժողովրդով ու արժանապատվությամբ: Այս հզորությունն ու հպարտությունը նրանց համար հանդուրժելի չէ».-հավաստիացրել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

Անդրադառնալով օրեր առաջ Պարսից ծոցի երկրների ղեկավարների Թրամփի ուղարկած նամակին, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նամակում ԱՄՆ նախագահը նրանց ասել է ինչ անել կամ ինչ չանել: Նրանք ցանկանում են իսլամական համակարգի հետ էլ նույնպես վարվել, սակայն չեն կարող: Քանի որ Իրանի իսլամական հանրապետությունը Ղաջարի և Փահլավիի ժամանակաշրջանի վնաստացումը դիմադրության, անկախության ու արժանապատվության է վերացրել և չի զիջելու իր ազգային շահերը»:

«Նրանք, ովքեր Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամանք էին տածում, այսօր արդեն հողի տակ են : Նրանք չկան, սակայն ԻԻՀ-ը կանգնած է».-ասել է Նորին Վսեմություն առաջնորդը:

 

 

 

Պիտակ