Մայիս 13, 2018 19:23 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը Պեկինից ուղևորվել է Մոսկվա

Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում ունենալուց հետո Իրանի ԱԳ նախարարն ուղևորվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին հաղորդել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Չինաստան կատարած մեկօրյա այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է.«Իրանն ու Չինաստանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման կապակցությամբ ընդհանուր դիրքորոշում ունեն»:

Զարիֆը հավելել է.«Չինաստան կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին ու շաբաթներին սեղմ համագործակցություն ծավալել ՀԳՀԾ-ն պահպանելու վերաբերյալ ստեղծված «Գլոբալ կոնսենսուս»-ն ամրապնդելու շրջանակում Իրանի շահերի ապահովման օբյեկտիվ մեթոդներին հասնելու համար»:

Իրանի ԱԳ նախարարը երեկ սկսել է  Չինաստան, Ռուսաստան և Բելգիա կատարելիք իր ուղևորությունը: Նա կիրակի օրը հանդիպել  ու բանակցել է չինացի պաշտոնյաների հետ:

Զարիֆը Մոսկվայում հանդիպում ու բանակցություն է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

Պիտակ