Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ. Ասիական երկրները պտք է առավել խորը համագործակցություն ունենան
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Ասիական երկրները պտք է առավել խորը համագործակցություն ունենան ու համատեղ աշխատանք իրականացնեն, քանի որ դա նպաստելու է նրանց հզորացմանը»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրսիենայի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրի ու նաև Հնդկական թերակղզու երկրների միջև պատմական ու մշակութային հարաբերություններին, նշել է, որ Իրանի ու Շրի Լանկայի միջև առևտրական հարաբերությունների մակարդակը շատ ավելի ցածր է առկա պոտենցիալներից:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ Իրանի գիտական, տեխնիկական ու հետազոտական առաջադիմությունը երկու երկրի համագործակցությունների ընդլայնման համար հարմար ենթահող է: Նա հավելել է. «ԻԻՀ-ն պատրաստ է ամրապնդել Շրի Լանկայի հետ իր բարեկամությունն ու համագործակցությունը և այդ կապակցությամբ այսօր երկու երկրի ստորագրած փոխհուշագրի գործադրմանը լրջորեն պետք է հետևել»:
Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրսիենան, հանդիպման ժամանակ Շրի Լանկայի կառավարության ու ժողովրդի ջերմ ողջույնները փոխանցելով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, նշել է, որ Իրանը տեխնիկական, գիտական ու համալսարանական բնագավառում առաջնակարգ երկրներից է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրի համագործակցության ընդլայնման արդյունքում Շրի Լանկան կկարողանա օգտվել Իրանի գիտական առաջադիմությունից: