Մայիս 15, 2018 19:38 Asia/Tehran
  • Զարիֆ.«ՀԳՀԾ-ից մեր ակնկալիքը Իրանի ժողովրդի շահերի ապահովումն է»

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ով մեկնել է Բրյուսել, միջուկային համաձայնության շարունակման մասին խորհրդակցելու համար հանդիպել է իր բելգիացի գործընկերոջը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, մեկնաբանելով ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ՀԳՀԾ-ի շուրջ կատարված խորհրդակցությունների վերջին իրավիճակը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«ՀԳՀԾ-ից ԻԻՀ-ի ակնկալիքը Իրանի ժողովրդի շահերի ապահովումն է»:

Հանդիպման ընթացքում, նկարագրելով օկուպացված Պաղեստինի վերջին իրավիճակը, Զարիֆը կարևորել է սիոնիստների հանցագործությունների կասեցման անհրաժեշտությունը:

Կարևորելով ՀԳՀԾ-ի նշանակությունը և համաձայնության շարունակման ու գործադրման անհրաժեշտությունը, Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռինդերզը հավելել է.«ԵՄ-ը քննարկում է ԱՄՆ-ի բացակայությամբ այս համաձայնության պահպանման ճանապարհները»:

Պիտակ