Մայիս 16, 2018 17:28 Asia/Tehran
  • Զարիֆ.«Բրյուսելի նիստը  քաղաքական կարևոր ուղերձ էր պարունակում»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Բրյուսելում Բրիտանիայի , Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի մասնակցությամբ կայացած նիստը քաղաքական կարևոր ուղերձ էր պարունակում»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը նշել է.«Եվրոպացիները պատրաստել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման համար նախատեսված աշխատանքների ցանկը, որի համաձայն կարելի է որոշում ընդունել, թե ինչ չափով են երաշխավորվելու Իրանի շահերը»:

«Եթե պետք է ՀԳՀԾ-ն շարունակվի, ապա կարելի է ասել, որ բրյուսելյան հանդիպումը դրական քայլ էր և պարունակում էր քաղաքական կարևոր ուղերձ»,ընդգծել է Զարիֆը:

Նշելով ,որ այսօր տեղի է ունեցել եվրոպացիների գագաթնաժողովը, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Առաջիկա շաբաթ   Եվրոպայում մեկնարկելու են  ՀԳՀԾ-ի փորձագիտական  նիստերը»:

Նա հավելել է.«Առաջիկա ուրբաթ օրը  կայանալու է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը հինգ երկրների (Բրիտանիայի, Ֆրանսիայի , Գերմանիայի , Ռուսաստանի և Չինաստանի) բացառությամբ ԱՄՆ-ի մասնակցությամբ: Այսպիսով համատեղ հանձնաժողովի մեխանիզմը հունի մեջ կմտնի»:

Պիտակ