Իրանի նավթի նախարար.«Իրանում արտասահմանյան ընկերությունների ներկայությունը շարունակվելու է»
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանում արտասահմանյան ընկերությունների ներկայությունը շարունակվելու է և նավթի արդյունահանման ու արտադրման ոլորտում խնդիրներ չկան»:
Չորեքշաբթի օրը, «Իրանի հարավային նավթաշատ տարածքների ազգային ընկերության», Փերգես միջազգային կոնսերսիոմի միջև «Քարանջ» նավթադաշտի շահագործումն ընդլայնելու և աջակցելու նպատակով սկզբունքային համաձայնության ստորագրման արարողության ընթացքում, Բիժան Զանգանեն ասել է.«Կոնսերսիումը խոստացել է գործադրել նիստում կայացած համաձայնությունները»:
Զանգանեն հավաստել է.«Իրանում արտասահմանյան ընկերությունների ներկայությունը շարունակվելու է և հարևան երկրները չպետք է ուրախանան Իրանի համար առաջ եկած խնդիրներով»:
Թեհրանում Բրիտանիայի դեսպան Ռոբերթ Մաքեյրը արարողության ընթացքում ասել է.«Բրիտանիայի կառավարությունը աջակցում է այս համաձայնությանն ու ողջունում է տնեսական համագործակցությունը»:
Փերես միջազգային կոնսերսիումի կազմում ընդգրկված են ասիական, կանադական ու եվրոպական ընկերություններ: