Մայիս 26, 2018 17:37 Asia/Tehran
  • Իրանում ստեղծվել է Մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման  համապարփակ տեղեկատվական բազա

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի միջազգային հարցերով տեղակալը հայտնել է,որ Իրանում ստեղծվել է Մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման համապարփակ տեղեկատվական էլեկտրոնային բազա:Այս մասին հաղորդել է Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Այս բազայի ստեղծման նպատակն է տեղեկություններ փոխանցել Մարդու իրավունքների համընհանուր պարբերական դիտարկման գործընթացի, ինչու չէ նաև մարդու իրավունքների տարբեր ոլորտներում Իրանի ձեռքբերումների ու առաջընթացի մասին:

2007 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծվել են  Մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմները, որոնց նպատակն է դիտարկել ՄԱԿ-ի անդամ երկրների մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը:

Ներկայումս անցկացվում  է երկրների մարդու իրավունքների դիտարկման երրորդ փուլը:Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է իր ազգային զեկույցները, որոնք վավերացվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից: 

Պիտակ