ԻԻՀ առաջնորդը կարեվորել է հեղափոխության նպատակների իրագործման հարցում երիտասարդների ու ԲՈՒՀ-երի դերը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երիտասարդական ոգին, ինքնության զգացողությունը, ուսանողական շարժումների հավատային ու գաղափարական մղումները և պահանջատիրությունն իսլամական Իրանի զարգացան ու ապագայի հանդեպ հույսի գրավականներն են:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի երեկոյան ուսանողական գիտական, մշակութային, քաղաքական, հասարակական ու արհեստակցական տարբեր խմբավորումների հարյուրավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Նկատի առնելով երկրում գոյություն ունեցող հնարավորություններն ու պոտենցիալը, նոր թափով պետք է շարունակենք դեպի գաղափարների իրագործում առաջնորդող շարժումը»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իր ելույթի սկզբում անդրադառնալով ուսանողներին հուզող հարցերին ասել է. «Այս հանդիպման նպատակն է ուսանողների կենսունակ ու մղումով հագեցած ոգու բացահայտումը, ինչե հակասում է մեր համալսարաններում հիասթափության, հուսալքության ու ընկճվածության տարածվածության մասին թշնամիների հայտարարություններին»:
«Որոշ կառույցներում, այդ թվում՝ Իրանի ռադիո-հեռուստատեսությունում թերությունների ու խնդիրների վերացման հիմնական լուծումը երիտասարդ, ակտիվ, հավատացյալ աշխատակիցների ներգրավումն է»,-հայտարարել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Նա ընդգծել է, որ իսլամական համակարգի շարժումն անկասկած դեպի առաջ է գնում, հավելելով. «Ապագան այսօրվանից ավելի լավն է լինելու և պատկանելու է երիտասարդությանը, բայց դրա նախապայմանը ճիշտ ուղղության վրա մնալը և շարունակական ու անհոգնում շարժումն է»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ազգային ինքնավստահությունը, քաղաքական, տնտեսական ու մշակութային անկախությունը և մտքի, խոսքի ու գործի ազատությունը իսլամական համակարգի գաղափարներից է: Նրա խոսքերով. «Եթե ազատություն չլինի, հասարակության մեջ հոգևոր աճ ու առաջադիմություն չի լինելու, սակայն նույն այս ազատությունը օրենք ու շրջանակ է պահանջում, քանի որ այլ դեպքում վերածվելու է սանձարձակության»:
Հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում իսլամական Իրանի բացահայտ ու շոշափելի առաջադիմությունն ու այդ ուղղությամբ հանձնառու երիտասարդության դերակատարությունը, հավելել է. «Այդուհանդերձ չպիտի դրանով բավարարվենք, այլ նկատի առնելով երկրում գոյություն ունեցող հնարավորություններն ու պոտենցիալն առավել հզորությամբ ու թափով պիտի շարունակենք այս պանծալի ուղին»: