Հունիս 20, 2018 07:16 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ը Թրամփից հրահանգ չի ստանում. Զանգանե

ԻԻՀ նավթի նախարարը երեքշաբթի գիշեր Վիեննայում նշել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ը Թրամփից հրահանգ չի ստանում: Նա ասել է. «Նավթը չպետք է որպես զենք կամ քաղաքական միջոց ծառայեցվի այլ երկրների դեմ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բիժան Նամդար Զանգանեն հավելել է. «ՕՊԵԿ-ի հիմնադիր ու գլխավոր երկու անդամների՝ Իրանի ու Վենեսուելայի, դեմ պատժամիջոցներ գործադրելով Թրամփը բարդություններ է առաջացրել նավթի շուկայում»:

Զանգանեի խոսքերով, Իրանի ու ՕՊԵԿ-ի այլ անդամների համար կարևոր է, որ նավթի շուկան ապաքաղաքականացված լինի: Նա ասել է, «Եթե նավթի շուկան առաջարկի ու պահանջարկի համաձայն աշխատի, դա արտադրողի ու սպառողի օգտին կլինի»:

Իրանի նավթի նախարարը Վիեննա է մեկնելՕՊԵԿ-ի միջազգային սեմինարին և 174-րդ նստաշրջանին մասնակցելու համար :

ՕՊԵԿ-ի 174-րդ նստաշրջանը գումարվելու է հունիսի 22-ին:

Փորձագետների կանխատեսմամբ, ԱՄՆ նախագահի  հայտարարությունների և արտադրության քվոտաների բարձրացման համար որոշ անդամների ներկայացրած դիմումի պատճառով, այս նստաշրջանը լուրջ մարտահրավերներ է դիմագրավելու:

Պիտակ