Հունիս 20, 2018 17:11 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Խորհրդարանը պետք է ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարում ինքնուրույն օրենքներ ընդունի»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Իրանի իսլամական խորհրդարանը պետք է ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարի հարցերի վերաբերյալ ինքնուրույն օրենքներ ընդունի»:

Այսօր Իսլամական խորհրդարանի նախագահի, պատգամավորների ու մի խումբ  աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով որոշ միջազգային կոնվենցիաների ու դաշինքների նկատմամբ ճիշտ ուղի որդեգրելու մասին, մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Այս դաշինքները սկզբում գերտերությունների ուղեղային կենտրոններում և նրանց շահերի շրջանակներում են  եփվում ու պատրաստվում ,ապա նրանց հետևող կամ նրանցից վախեցող պետությունները միանում են այդ դաշինքներին ու դրանք միջազգային բնույթ են ստանում: Իսկ եթե Իրանի նման մի անկախ երկիր դրանք չընդունի, ապա այդ երկրների կողմից գրոհի է ենթարկվում, ասելով. «150 երկիր ընդունել են, դուք ինչպես եք մերժում այն»:

Անդրադառնալով  միջազգային բռնատերերի չարանենգ բնույթին, մեծարգո առաջնորդը հավելել է.«ԱՄՆ-ում հազարավոր երեխաների՝ իրենց ծնողներից բաժանելու  լուսանկարների դիտելը ցավ է պատճառում յուրաքանչյուր մարդու, իսկ ամերիկացիները էմիգրանտ մայրերից բաժանում են իրենց երեխաներին»:

«Համաշխարհային բռնատերերի չարանենգ բնույթի մյուս օրինակն իրականանում է Եմենում: Արդիական զենքեր ունեցող մի քանի երկրներ արյունալի հարձակումներ են իրականացնում մի նավահանգստի վրա , այն Եմենի բռնահարված ժողովրդից  խլելու համար». ասել է գերապատիվ առաջնորդը, հավելելով, որ մարդկության թշնամիներն Իրանի ժողովրդի դիմադրության և արդարատենչության պատճառով թշնամություն են տածում Իսլամական հանրապետության նկատմամբ, բայց Իրանի ժողովուրդն Աստծո կամքով կպահպանի իր ներքին ամրությունը և կհաղթի ԱՄՆ-ին ու մյուս թշնամիներին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև ասել է.«Ինչպես Ղուրանում է ասված, այս ոճրագործների ոչ մի խոսքն ու դաշինքը վստահելի չէ, և այս ճշմարտությունն այսօր հստակ տեսնում է Իրանի ժողովուրդը:

Նշելով, որ արևմտյան կենսակերպը հակադրվում է ընտանիքի իրական իմաստին , Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Իրանցի ընտանիքների  խնդիրների կարգավորման մասին օրենսդրության մեջ չպետք է հետևել կանանց, երեխաների  ու ծնողների նկատմամբ Արևմուտքի հայեցակետերին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Իրանի ժողովրդի թշնամիները բառիս բուն իմաստով բռնատեր են ու բռնատուրք են պահանջում: Սակայն Իրանի վարչակարգը, ժողովուրդը և պատասխանատուները երբեք չեն ենթարկվի նրանց ճնշումներին»:

Պիտակ