Հունիս 25, 2018 17:40 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Չնայած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, այդ միջազգային համաձայնությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Շարունակվում են համագործակցությունների եղանակների շուրջ բանակցությունները»:

Բահրամ Ղասեմին մամուլի ասուլիսում ՀԳՀԾ-ի մասին ասել է .«Միջուկային համաձայնությունը գտնվում է   կայուն իրավիճակում»:

«ՀԳՀԾ-ից հրաժարվելով, Դոնալդ Թրամփը չկարողացավ ընդունել միազգային համաձայնության շրջանակում ԱՄՆ կառավարության հանձնառությունները».-ասել է Ղասեմին:

Նշելով, որ ԻԻՀ-ը մշտապես դատապարտել է Եմենի վրա Արաբիայի ագրեսիան, Ղասեմին հավելել է.«Միջազգային շրջանակները և եվրոպական երկրները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն ՝ ճգնաժամին վերջ դնելու համար»:

ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվներից երկու միլիարդ դոլարի առգրավման համար Հաագայի դատարանում Իրանի կողմից դատական գործ հարուցելու մասին Բահրամ Ղասեմին ասել է.«Լսումները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին և 9-ին»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի ասածով, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանի, Եվրոպայի, Ռուսաստանի ու Չինաստանի միջև համաձայնությունը շարունակելու համար բանակցություններ են անցկացվել: Ներկայացված փաթեթը պետք է ընդունվի Եվրոպայի, Չինաստանի և Ռուսաստանի կողմից»:

 

Պիտակ