Հունիս 26, 2018 05:33 Asia/Tehran
  • Լավրովի ու Զարիֆի հեռախոսազրույցը, առանցքում՝ ՀԳՀԾ-ն

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը տեղեկացրեց ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Զարիֆը մտքերի փոխանակում են կատարել ՀԳՀԾ-ի ներկա վիճակի շուրջ :

Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն, երկու երկրի ԱԳ նախարարները նաև խորհրդակցել են մերձկասպյան երկրների նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման թեմայով մերձկասպյան երկրների հինգերորդ գագաթնաժողովն առաջիկա օգոստոսին կգումարվի Ղազախստանի Օքթայ նավահանգստում:

 

Պիտակ