Լիբանանի Հեզբոլլահի անդամները հանդիպել են հեղափոխության մեծարգո առաջնորդին
Լիբանանի Հեզբոլլահի մի խումբ անդամներ հանդիպել են իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին:
ՆՎ Այաթոլլահ Խամենեու ստեղծագործությունների պահպանման ու տարածման գրասենյակի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, 33-օրյա պատերազմի և Սիոնիստական ռեժիմի դիմաց Լիբանանի իսլամական դիմադրության հաղթանակի տարեդարձի սեմին, Լիբանանի Հեզբոլլահի մի խումբ անդամներ աղոթքից հետո հանդիպում ու զրույց են ունեցել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ:
Հանդիպման մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:
Լիբանանի Հեզբոլլահի ուժերի դեմ Սիոնիստական ռեժիմի բանակի 33-օրյա պատերազմը սկսվեց 2006 թվականի հուլիսին և նույն տարվա օգոստոսին ավարտվեց Լիբանանի Հեզբոլլահի հաղթանակով, իսկ Սիոնիստական ռեժիմը ծանր կորուստ ու վնաս կրելով նահանջեց:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմը 33-օրյա պատերազմի 12-րդ տարեդարձին այդ պատերազմը Լիբանանի ու Ասիայի արևմտյան տարածաշրջանի համար պատմական շրջադարձային իրադարձություն է բնութագրել: