Օգոստոս 06, 2018 02:34 Asia/Tehran
  • Թշնամիներին նյարդայնացնում է ահաբեկչության դեմ պայքարում Իրանի արդյունավետությունը. Գեներալ-մայոր Մուսավի

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ընդգծեց. «Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ազդեցիկ մասնակցությունը նյարդայնացնում է թշնամիներին»:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլքարիմ Մուսավին կիրակի օրն ընդգծեց. «Համակարգի և Իսլամական հեղափոխության թշնամիները, սաուդցիներն ու նրանց դաստիարակած ԻԼԻՊ-ի անդամները և նրանց գլխավորող ոճրագործ ԱՄՆ-ն ցանկանում են հարցականի տակ դնել Սիրիայում Իրանի արձանագրած հաջողությունները»:

Գեներալ-մայոր Մուսավին, անդրադառնալով Սիրիայում Իրանի ներկայության վրա թշնամու կենտրոնացմանն, ասաց. «Սա հաստատում է տարածաշրջանում Իրանի ազդեցիկ ներկայությունը, որը հիմնական հարված է հասցրել թշնամիներին»:

Պիտակ