Օգոստոս 30, 2018 16:50 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը մեկնել է  Պակիստան

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը Թեհրանից մեկնել է Իսլամաբադ, Պակիստանի պաշտոնատարների հետ հանդիպելու և բանակցելու նպատակով:

Տեղեկացնելով Զարիֆի Պակիստան ուղևորության մասին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ասել է.«ԻԻՀ ԱԳ նախարարն այսօր մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի նոր կառավարության պաշտոնատարների հետ հանդիպելու,  բանակցելու և երկու երկրների համագործակցություններն ընդլայնելու նպատակով»:

Ղասեմիի խոսքով՝ Զարիֆը երկօրյա ուղևորության ընթացքում հանդիպելու է Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների , այդ թվում՝ վարչապես Օմրան Խանի հետ:

Իսլամաբադ կատարած այցի շրջանակներում, Զարիֆը նաև հանդիպումներ է ունենալու Պակիստանի Ազգային ժողովի և Սենատի նախագահների, ԱԳ նախարարի, Զինված ուժերի գլխավոր հրամանատարի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի հետ: 

Պիտակ