ԻԻՀ առաջնորդ. «Օդային պաշտպանության բազան Իրանի թշնամիներին դիմակայելու առաջին գծում է»
(last modified Sun, 02 Sep 2018 13:34:59 GMT )
Սեպտեմբեր 02, 2018 18:04 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. «Օդային պաշտպանության բազան Իրանի թշնամիներին դիմակայելու առաջին գծում է»

Իրանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության բանակի օդային պաշտպանության բազան Իրանի թշնամիներին դիմակայելու առաջին գծում գտնվող ամենակարեվոր բաժինն է»:

Այսօր կեսօրին, օդային պաշտպանության օրվա առիթով կայացած Իրանի իսլամական հանրապետության բանակի «Խաթամ Ալ-Անբիա» օդային պաշտպանության բազայի հրամանատարների ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է բանակի և բազայի աշխատակիցների օդային պաշտպանության  կարողության ու պատրաստվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: «Քաղաքական հաշվարկների առումով ռազմական պատերազմի հավանականություն չկա». հավելել է մեծարգո առաջնորդը:

Իրանի իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը նշել է.«Զինված ուժերը պետք է  ամենայն  զգոնությամբ ու արագաշարժությամբ փորձեն բարձրացնել  իրենց կարողությունների մարկարդակը և զարգացնել զինասարքերը և գիտակցել, որ Զինված ուժերի պատրաստվածության ուղղությամբ կատարվող յուրաքանչյուր քայլը երկրպագություն է  Բարձրյալն Աստծո մոտ»:

Հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հանրապետության բանակի «Խաթամ Ալ-Անբիա» օդային պաշտպանության բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը զեկուցել է   բազայի ծրագրերի ու կատարած  աշխատանքների մասին:

2008 թվականի օգոստոսի 31-ին՝ իրանական 1387 թվականի շահրիվար ամսի 10-ին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի պատմական հրամանագրով հիմնադրվեց Իրանի իսլամական հանրապետության բանակի «Խաթամ Ալ-Անբիա» օդային պաշտպանության բազան:  

 

 

Պիտակ