Իրանն արձագանքել է ԱՊԼ-ի քառակողմ կոմիտեի անհիմն հայտարարությանը
(last modified Thu, 13 Sep 2018 03:05:35 GMT )
Սեպտեմբեր 13, 2018 07:35 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է ԱՊԼ-ի քառակողմ կոմիտեի անհիմն հայտարարությանը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն Արաբական պետությունների լիգային (ԱՊԼ) քառակողմ կոմիտեի հաղորդագրությունը ամբոխավարական քայլ և տարածաշրջանի ու աշխարհի հասարակական կարծիքի ուշադրությունը ահաբեկչության ու ահաբեկչական խմբերի հանդեպ մի քանի ամյա աջակցությունից ու պատերազմ հրահրելուց շեղելու անօգուտ փորձ է համարվում:

Արաբիայից, Էմիրություններից, Եգիպտոսից ու Բահրեյնից բաղկացած Արաբական պետությունների լիգայի քառակողմ կոմիտեն, երեքշաբթի օրը Կահիրեում գտնվող այս ԱՊԼ-ի կենտրոնավայրում գումարված նիստում անհիմն հայտարարությամբ, Իրանին մեղադրել է Սիրիայում իրավիճակը խաթարելու մեջ:

Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը դատապարտելով այս կոմիտեի հակաիրանական քայլերը և անդրադառնալով 11-սեպտեմբերյան իրադարձությունների տարելիցին, որի հեղինակները այդ երկրներից որոշների քաղաքացիներ էին, ասել է. «Եմենում նրանց ավերիչ ոտնձգություն աննախընթաց աղետ է առաջացրել և միլիոնավոր անմեղ մարդկանց սովի, հիվանդության, տարագրության ու չքավորության պատճառ է դարձել»:

Ղասեմին  նշել է, որ Իրանը շարունակ փոխադարձ հարգանքի վրա  ձևավորված հարևանության քաղաքականության և իր սահմանների մերձակայքում ձգտել է կայունության , հավելել է. «Բարդ իրավիճակներում և տարածաշրջանի երկրների դիմումի համաձայն ԻԻՀ-ն կանգնած է եղել նրանց կողքին»:

 

 

Պիտակ