Հոկտեմբեր 08, 2018 12:09 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարարի հանդիպումը Եմենի ու Լիբիայի հարցերով Շվեդիայի հատուկ ներկայացուցչի հետ

Իրանի փոխարտգործնախարարը հանդիպում ու զրույց է ունեցել Եմենի ու Լիբիայի հարցերով Շվեդիայի հատուկ ներկայացուցչի հետ:

Կիրակի օրը, Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հոսեյն Ջաբերի Անսարին և Փիթեր Սեմնեբին քննարկել են Եմենի վերջին զարգացումները և մտքերի փոխանակում են կատարել այդ երկրի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Իրան-Շվեդիա համատեղ համագործակցության ոլորտների մասին:

Սաուդյան Արաբիան 2015թ. մարտից ԱՄՆ-ի հովանավորությամբ, արաբական մի քանի երկրի կոալիցիայի շրջանակում հարձակումներ է իրականացնում Եմենի դեմ:

Այդ հարձակումների հետևանքով մինչ օրս սպանվել են ավելի քան 14 հազար անմեղ եմենցիներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են ու հայտնվել փախստականի կարգավիճակում, իսկ երկիրն ավերվել:

Պիտակ