Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Երկրում չկա փակուղի և անլուծելի խնդիր
(last modified Thu, 11 Oct 2018 12:42:04 GMT )
Հոկտեմբեր 11, 2018 16:12 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Երկրում չկա փակուղի և անլուծելի խնդիր

Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդն Իրանի երեք իշխանություններ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Երկրում փակուղի և չլուծված խնդիր չկա»:

Չորեքշաբթի երեկոյան, Իրանի երեք իշխանությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ  Այաթոլլահ Խամենեին, բարձր գնահատելով  երեք իշխանությունների և  բարձրագույն տնտեսական համակարգման խորհրդի անդամներին՝ տնտեսության ոլորտում ընդունած որոշումների կապակցությամբ ընդգծել է.«Երկրի տնտեսության ներկա խնդիրները լուծելու և ժողովրդի ընդհանուր կարիքները բավարարելու համար պահանջվում է մեծ աշխատանք և ջանք»:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը, տնտեսական գերագույն խորհրդի անդամներին կոչ է արել վճռական որոշումներ կայացնել երկրի տնտեսության հիմնական խնդիրների կարգավորման ու կարևոր մարտահրավերներ դիմակայելու համար:

Այաթոլլահ Խամենեին հավելել է.-«Բանկային և ֆինանասական համակարգի խնդիրների,  զբաղվածության, գնաճի և բյուջետավորման գործընթացի որոշակի տնտեսական խնդիրների լուծման համար հարկավոր է լուրջ և գործնական որոշումներ կայացնել»:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը պաշտոնյաներին և հատկապես կառավարությանը,  կոչ է արել օգտագործել տնտեսագետների և մասնավոր հատվածի ակտիվիստների գաղափարները և լուծումները: Նա ասել է. «Երկրի ներկա վիճակը պատճառ է դարձրել, որ եկրի էլիտան և ակտիվիստները զգան իրենց  պատասխանատվթյունը և իրենց կարողություններն ու փորձը տրամադրեն իշխանություններին»:

Այաթոլլա Խամենեին, տնտեսական խնդիրների բաժանելով, «երկրի տնտեսության ներքին և կառուցվածքային մարտահրավերներին» և ԱՄՆ-ի դաշան  պատժամիջոցներից բխող հարցերի, հավելեց.«Այս երկու մասերից յուրաքանչյուրի հետ վարվելիս կիրառեք իմաստուն լուծումներ, որոնք կհանգեցնեն մարդկանց կյանքի խնդիրների կարգավորմանը և թշնամու հուսահատությանը պատժամիջոցների ազդեցությունից»:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը նշել է.«Ժողովրդի և իշխանության կամքով և Իրանի հզոր երիտասարդների  ու էլիտաների կարողությունները  և երկրի պոտենցիալ աղբյուրներն օգտագործելով,  ներքին և պարտադրված խնդիրները կլուծվեն:

 

Պիտակ