ԻԻՀ առաջնորդը կոչ է արել խթանել «Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդել»-ի կատարելագործումը
(last modified Sun, 14 Oct 2018 14:41:14 GMT )
Հոկտեմբեր 14, 2018 18:11 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը կոչ է արել խթանել «Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդել»-ի կատարելագործումը

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կոչ է արել խթանել «Առաջադիմության իսլամական-իրանական հիմնական մոդել»-ի կատարելագործումը:

«Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդել»-ի մշակումից հետո, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երկրի բոլոր գիտական կենտրոններին, մարմիններին  և էլիտային կոչ է արել ամենայն ուշադրությամբ քննարկել մշակված փաստաթղթի տարբեր կողմերը և խորհրդատվական տեսակետներ հայտնել այդ  փաստաթղթի  բարեփոխման կամ կատարելագործման համար: 

Փաստաթղթում ուրվագծվել են առաջիկա հինգ տասնամյակներում Իրանի զարգացման ու  ցանկալի հորիզոնների գաղափարներն ու կարևոր հիմքերը:

«Այաթոլլահ Խամենեին առաջադիմության իսլամական-իրանկան մոդել»-ի կենտրոնին հանձնարարել է խորհրդակցել ծանուցագրում նշված կառույցների  հետ, ուշադրությամբ քննարկել վերջիններիս կողմից ներկայացվելիք առաջադրանքներն ու տեսակետները և  առավելագույնը մինչև երկու տարի պատրաստել «Առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդել»-ի կատարելագործման օրինակը: Այս մոդելի իրագործումը կդառնա հիմք՝ երկրի զարգացման համար:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Աստծո կամքով, առաջադիմության իսլամական-իրանական բազային մոդելի նախագծմանն ուղղված երկրի մի քանի հազար երիտասարդ գիտնականների, համալսարանների դասախոսների ու փորձագետների յոթամյա համակարգված ջանքերն արդյունավորվեցին իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարելիցին»:

ԻԻՀ մեծարգո առաջնորդը նշել է.«Այս փաստաթղթում մշակվել են առաջադիմության գաղափարներն ու հիմքերը և ուրվագծվել են առաջիկա հինգ տասնամյակներում երկրի ցանկալի հորիզոնները և  դրանց հասնելու ճանապարհները: Այս դժվարին ու բարդ գործի իրականացմամբ, երկիրն առաջադիմության ու զարգացման ճանապարհով կընթանա և  իսլամական-իրանական նոր քաղաքակրթության բարեբաստիկ սկիզբ կդրվի Իրանում»:

 

Պիտակ