ԻԻՀ առաջնորդ.«Անհրաժեշտ է գիտության ոլորտում կապ հաստատել այն երկրների հետ ,որոնք գտնվում են գիտության թռիչքային զարգացման ճանապարհին»
(last modified Wed, 17 Oct 2018 13:39:17 GMT )
Հոկտեմբեր 17, 2018 17:09 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Անհրաժեշտ է գիտության ոլորտում  կապ հաստատել այն երկրների հետ ,որոնք գտնվում են գիտության թռիչքային զարգացման ճանապարհին»

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է գիտության թռիչքային զարգացման ճանապարհին գտնվող երկրների հետ կապ հաստատելու անհրաժեշտությունը:

Այսօր Իրանի գիտական էլիտայի ներկայացուցիչների, այդ թվում՝ երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ողջ երկրում գիտական էլիտայի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների գործունեությունն  ու ջանքերն ուրվագծում են Իրանի իրական ու հուսալի պատկերը»:

Անդրադառնալով ապագայի համար ճիշտ ծրագիր մշակելու գործում Իրանի գիտական էլիտայի երիտասարդ ներկայացուցիչների ազդեցիկ դերկատարությանը, Նորին Վսեմություն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանի գիտական առաջընթացը և մարդկային գիտության զարգացումը, համակարգի ու գիտական էլիտայի միջև ավելի լուրջ փոխգործակցությունը, էլիտայի ներկայացուցիչների պոտենցիալի ճիշտ օգտագործումը և վերջիններիս մոտ ազգային ինքնության ամրապնդումը հույժ անհրաժեշտ են»: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Իրանի վիճակի մասին սխալ, բացասական ու հուսահատական պատկեր ներկայացնելը թշնամու այսօրվա օրակարգի կարևորագույն մասն է կազմում: Սակայն երկրի իրական պատկերը կայսերապաշտ համակարգի ստեղծած պատկերի հակառակ կետն է»:

«Եթե գիտական առումով զարգանանք, քաղաքակրթական, քաղաքական ու տնտեսական թշնամիների սպառնալիքը մշտական չի լինի ու դեռ կնվազի», նշել է մեծարգո առաջնորդն անդրադառնալով գիտական էլիտայի ազդեցիկ դերակատարությանը երկրի գիտական առաջընթացում: 

Նշելով, որ անցյալում Իրանը օրվա գիտության առումով թերզարգացած էր, Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը հավելել է.«Այն դեպքում, երբ Իրանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության մեկ տոկոսը, Փահլավիի ռեժիմի օրոք գիտության արտադրության ոլորտում Իրանի բաժնեմասը կազմում էր մեկ հարյուրերորդական տոկոս, իսկ այսօր աշխարհում գիտության արտադրության առումով Իրանի մասնաբաժինը հասել է մոտ երկու տոկոսի, իհարկե դրանով էլ չպիտի բավարարվել»:

«Անցյալում Իրանի գիտական ու քաղաքական թերզարգացման գլխավոր պատճառն անարժան,  փառամոլ ու կախված իշխանավորների ներկայությունն էր,որոնք ամբարտավան էին և  չէին մտածում ժողովրդի  շահերի մասին». նշել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը: 

 

Պիտակ