Ապրիլ 18, 2024 15:22 Asia/Tehran
  • Հայտարարվել է Գազայում նահատակված երեխաների սարսափելի թիվը 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Գազայի պատերազմի մեկնարկից մինչ օրս Իսրայելը սպանել է 13 հազար 8 հարյուր երեխայի։ 


Կազմակերպության գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, նշելով, որ Գազայում երեխաների վիճակը ցավալի և տխուր է, ասել է․ «Գազայի հատվածում ավերածությունների մասշտաբներն ու արագությունը  ցնցող են։ Հարձակումների հետևանքով մինչ այժմ նահատակվել է ավելի քան 13 հազար 8 հարյուր երեխա»։  
Վերջին տվյալներով Գազայում իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 33 հազար 899  մարդ։   Վիրավորների թիվը կազմել է76 հազար մարդ։  
8 հազար հոգի գտնվում է փլատակների տակ և նրանց փրկելուն ուղղված գործողությունները շարունակվում են։ Վիրավորների ու զոհերի 73 տոկոսը կանայք ու երեխաներ են։ 
Իսրայելը ստեղծվել է 1917 թվականին՝ Բրիտանիայի գաղութատիրական քաղաքակլանության արդյունքում, տարբեր երկրներից հրեաների Պաղեստին ներգաղթի արդյունքում։ Ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից սկսած, Իսրայելը ցեղասպանության է ենթարկում պաղեստինցիներին՝ նրանց հողերին տիրանալու նպատակով։   
Իրանն Իսրայելի օկուպանտ  ռեժիմի լուծարման և հրեաների՝ իրենց նախկին բնակավայրեր վերադարձի  ջատագովներից է։