Հունվար 15, 2019 12:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պետքարտուղարի Միջին Արևելք կատարած այցի անսպասելի ավարտը.

Հունվարի 14-ին, Օման այցելելուց հետո, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն անսպասելիորեն ավարտեց տարածաշրջան կատարած հերթական այցը, որը մեկնարկել էր հունվարի 8-ին: Օմանից հետո, նախատեսված էր Պոմպեոյի այցը Քուվեյթ: Պոմպեոն այցը չեղարկել է ընտանեկան հուղարկավորության մասնակցելու նպատակով:

Պոմպեոյի այցը տարածաշրջան տարբեր նպատակների շրջանակում է տեղի ունեցել: Այցի երկու կարևոր նպատկներն են եղել՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերներին վստահեցնել, որ Վաշինգտոնը շարունակելու է իր ներկայիս քաղաքականությունը և Իրանի տարածաշրջանային ազդեցությունն ու քաղաքականությունները վտանգավոր ներկայացնելով, սաստկացնելու է իրանաֆոբիան:

Անդրադառնալով Սիրիայից ամերիկացի բանակայինների դուրս  գալու հարցին, Պոմպեոն ընդգծել է, որ տարածաշրջանում Վաշինգտոնի մոտեցումն անփոփոխ է:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեսանկյունից, այսպես հայտարարված Իրանի հարձակողական քայլերին դիմակայելու, Միջին Արևելքի կայունությունը պահպանելու և Իսրայելին պաշտպանելու ԱՄՆ-ի Միջինարևելյան քաղաքականության սկզբունքներն անփոփոխ են:

Պոմպեոյի տարածաշրջանային այցի մյուս կարևոր նպատակներից է այդ երկրների հետ բանակցել Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Սպիտակ Տան կողմից «Թեհրանի անկայունացնող քայլերին» դիմակայելու ուղղությամբ:

Այդ նպատակի իրագործումը անհնար է թվում: Հատկապես որ Վաշինգտոնի տեսանկյունից Իրանի տարածաշրջանային ազդեցությունը նվազեցնելու կարևոր կողմերից մեկը Սիրիայից Իրանի և դաշնակից ուժերի դուրս գալն է:

ԱՄՆ-ը գիտակցում է այդ նպատակի իրագործման դժվար լինելը: Հունվարի 12-ին, Washington Free Beacon կայքին տված հարցազրույցում, Պոմպեոն հավակնոտ նպատակ է համարել Սիրիայից բոլոր իրանական ուժերի դուրս բերելու ուղղությամբ փորձ կատարելու Վաշինգտոնի հայտարարությունը:

Պոմպեոն փորձել է իրանաֆոբիան սաստկացնելով, ենթահող ստեղծել արաբական ՆԱՏՕ-ի ստեղծման համար և այդ երկրներին համոզեցնել, որ իրենց գրպանից ծախսել Իրանին դիմակայելու համար: Սակայն արաբական երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները, ամենամեծ արգելքն են հանդիսանում արաբական ՆԱՏՕ-ի ստեղծման ուղղությամբ:

Պոմպեոն փորձել է այդ երկրներ այցելելով, նրանց բարձրաստիճան պաշտոնատարներին համոզել փետրվարի 13-ին և 14-ին Լեհաստանում մասնակցել Իրանի դեմ կայանալիք նիստին, իրենց ենթադրությամբ Իրանին ճնշելու համար միջազգային ճակատ ստեղծելու նպատակով: 

Պոմպեոն Իրանի տարածաշրջանային ազդեցությունը դիմագրավելով Միջին Արևելքում ազատության ու կայունության զարգացումը այդ կոնֆերանսի նպատակն է համարել: Ամեն դեպքում բազում տարաձայնություններ կան այն երկրների արտգործնախարարների միջև, որոնք մասնակցելու են այդ համագումարին և անհնար է թվում նրանք կարողանան համակարծության հասնել Իրանի դեմ:

Հակադարձելով Լեհաստանում հակաիրանական համագումարի անցկացմանը, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հյուրընկալող ու մասնակից երկրներին հիշեցրել է.«ԱՄՆ-ի հակաիրանական վերջին ներկայացմանը մասնակցած բորո անձինք, կամ մահացել, կամ խայտառակվել են կամ էլ լուսանցք են մղվել և այսօր Իրանն առավել քան երբևէ հզոր է»:

Չնայած Իրանի տարածաշրջանային ազդեցությունն ու դերակատարությունը բացասական ներկայացնելու Թրամփի կառավարության ջանքերին, այսօր  Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներն անգամխոստովանել են Իրանի դերը Միջին Արևելքում կայունության հաստատման գործում:

 

 

Պիտակ