Հունվար 31, 2019 18:39 Asia/Tehran
  •   ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում Միշել Բաչելետի նշանակումը կանխելու ԱՄՆ ջանքերն ապարդյուն էին

Ամերիկյան «Ֆորին փոլիսի» պարբերականը տպագրել է մի հոդված, որում բացահայտել է, որ նախքան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում Միշել Բաչելետի նշանակումը, ԱՄՆ կառավարությունը մեծ ջանքեր գործադրեց այդ նշանակումը կանխելու համար, սակայն՝ անօգուտ:

Մարդու իրավունքների  գերագույն հանձնակատարը, որպես ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի և մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային բարձրագույն կառույցի ղեկավար, ծանր պարտականություն ունի: Նրա պարտականություններից են տարածաշրջանային կազմակերպություններին ու կառավարություններին խորհրդակցական ծառայություններ մատուցելը, նրանց հետ համագործակցելը և տեխնիկական օգնություն ցուցաբերելը: 

Համալսարանի դասախոս Մեհդի Զաքերյանը նշում է, որ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պարտականություն ունի ՄԱԿ-ի կանոնագրի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Մարդու իրավունքների ու  Միջազգային իրավունքի հետ կապված միջազգային այլ փաստաթղթերի շրջանակներում իր նշանաբանը դարձնել  այն փաստը, որ Մարդու իրավունքները համընդհանուր են  և  փոխկապակցված: Նա նաև պետք է աջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հաշվի առնելով այս պարտականությունները, հատկապես գերտերությունները փորձում են լուրջ միջամտել Մարդու իրավունքների  գերագույն հանձնակատարի ընտրությանը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելյան 2018 թվականի սեպտեմբերին համաձայնեց Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետի՝ Մարդու իրավունքների  գերագույն հանձնակատարի պաշտոնում նշանակմանը և Միշել Բաչելետը փոխարինեց Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնին,որը 2014 թվականի սեպտեմբերից չորս տարվա ժամկետով վարել է այդ պաշտոնը:

Ամերիկյան «Ֆորին փոլիսի» պարբերականը բացահայտել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում Միշել Բաչելետի նշանակումը կանխելու ԱՄՆ-ի ջանքերը, որոնք այդպես էլ ոչ մի արդյունք չեն ունեցել: Հարց է ծագում, թե ինչո՞ւ էր Միացյալ Նահանգները փորձում կանխել այդ նշանակումը: 

Թվում է, գլխավոր պատճառը եղել են Բաչելետի տեսակետները՝ Սիոնիստական ռեժիմի վերաբերյալ: Իսրայելը 2006 թվականից ի վեր շրջափակել է  Գազայի հատվածը, այն վերածելով աշխարհի մեծագույն բանտի: Գազայի բնակիչները կանգնած են աշխարհում հումանիտար մեծագույն աղետի առջև:

Իսրայելը շարունակում է սպանել ու վիրավորվել Գազայի բնակիչներին: 2018 թվականի մարտի 30-ից առ այսօր, «վերդարձի իրավունք» մեծ քայլերթի ընթացքում, նահատակվել են  262 և վիրավորել ավելի քան 27 հազար պաղեստինցիներ: ԱՄՆ-ն Իսրայելի ռեժիմի մեծագույն հովանավորն է և ինչ-որ տեղ համարվում է Պաղեստինի ժողովրդի դեմ այդ ռեժիմի ոճրագործությունների հովանավորը, ինչը նախքան Միշել Բաչելետի նշանակումը, նկատելի էր Վաշինգտոնի դիրքորոշման մեջ: 

«Ֆորին փոլիսի» պարբերականի հոդվածագիր Քոլամ Լինչն անդրադառնալով Վաշինգտոնի ջանքերին, գրել է.«Լատինական Ամերիկայի ու Իսրայելի վերաբերյալ Միշել Բաչելետի նախկին դիրքորոշումները դուր չեն եկել ԱՄՆ-ին, ուստի Դոնալդ Թրամփի վարչակազմն ամեն կերպ փորձեց կանխել նրա նշանակումն այդ պաշտոնում»:

Այնուամենայնիվ ԱՄՆ-ի ջանքերն արդյունք չունեցան և Միշել Բաչելետը չորս տարով ստանձնեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պատասխանատվությունը, ինչը խիստ զայրացրեց ԱՄՆ-ի կառավարությանը և ՄԱԿ-ում այդ երկրի ժամանակի ներկայացուցիչ Նիկի Հեյլիին:  

Պիտակ