ԻԻՀ գերագույն առաջնորդի տեսակետը, բահմանի 22-ը Իրանի ժողովրդի կամքի դրսեւորումը
(last modified Fri, 08 Feb 2019 13:28:51 GMT )
Փետրվար 08, 2019 16:58 Asia/Tehran
  • ԻԻՀ գերագույն առաջնորդի տեսակետը, բահմանի 22-ը Իրանի ժողովրդի կամքի դրսեւորումը

Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը նշել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակ (բահմանի 22 ) քայլարշավի անցկացումը կարևոր է ԱՄՆ-ի սադրանքներին պատասխանելու համար: Նա հավելել է, որ այս տարվա բահմանի 22-ի երթը, Տիրոջ օգնությամբ, իրոք թշնամիներին պարտության մատնելու բառացռիկ առիթ կլինի:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, փետրվարի 9-ի  Իրանի բանակի օդուժի օրվա առիթով, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օդուժի պատասխանատուների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ բահմանի 22-ի քայլերթը հրաշք է: Նա հավելել է.«Զինված ուժերի շքերթը հեղափոխական երկրներում դարձել է հեղափոխության ամենամյա տոնակատարություն: Իսկ  հպարտ Իրանում, արդեն քառասուն տարի, ժողովուրդը գալիս է փողոց, ընդգծելով հեղափոխության գաղափարների պահպանումը: Սա հեղափոխության հրաշքներից է եւ պետք է շարունակվի»:

1979 թ. Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Միացյալ Նահանգները և տարբեր պետություններ փորձել են  հարվածել Իրանի ժողովրդին եւ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգին, սակայն նրանց  թշնամական բոլոր ջանքերն վերջին 40 տարվա ընթացում ձախողել են:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ կորցրեց Իրանում իր շահերը: Դրանից հետո, տարբեր միջոցներով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, պատժամիջոցների, պատերազմների, դավադրության եւ ահաբեկչական շարժումներին աջակցությամբ, ձգտում է կանխել իսլամական հեղափոխության առաջընթացը: Այդ շարժումները, սակայն, միշտ պարտություն են կրել իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա՝ բահմանի 22-ի երթին ժողովրդի մասնակցությամբ:

Միացյալ Նահանգների ձախողումները պատճառ են դարձել, որ ներկայումս ԱՄՆ-ի կառավարությունը բռնության և անարգալից քաղաքականություն վարի Իրանի ժողովրդի դեմ:

Ամերիկացի բռնակալ պետական գործիչները, ինչպիսիք են՝ Դոնալդ Թրամփը, Ջոն Բոլթոնը եւ Մայք Պոմպեոն, բոլորը փորձում են դավադրությամբ Իրանի ժողովրդին հեռացնել հեղափոխության գաղափարներից եւ իսլամական համակարգից:

Վերջին 40 տարվա փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ վարչակազմը, որը աշխարհում բռնության եւ չարի մարմնացումն է, Իրանի ժողովրդի տեսակետից  իսլամական համակարգի առաջին թշնամին է եւ այդ պատճառով, բոլոր հնարավոր առիթներով,  Իրանի ժողովուրդը վանկարկի «Մահ Ամերիկային» կարգախոսը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն՝ ԱՄՆ վարչակազմին բնութագրել է որպես «չարիքի, բռնության, ճգնաժամի եւ պատերազմի» սանձազերծման աղբյուր և հավելել. «Շեշտում ենք, որ մենք ԱՄՆ-ի ժողովրդի հետ հետ թշնամի չենք: Այդ կարգախոսը վերաբերում է  ամերիկյան ղեկավարներին, ովքեր այս ժամանակահատվածում Բոլթոնը, Թրամփը և Պոմպեոն են»:

Հաշվի առնելով  ԱՄՆ ներկայիս պաշտոնյաների թշնամական վերաբերմունքն Իրանի ժողովրդի նկատմամբ, որոնք չեն ցանկանում իրենց ինքնությունը եւ անկախությունը հանձնել Միացյալ Նահանգներին, Իրանի ժողովուրդն  այս տարի ավելի մեծ շուքով կմասնակցի բահմանի 22-ի քայլերթին և միաձայն կվանկարկի «Մահ Ամերիկային» կարգախոսը:

ԻԻՀ առաջնորդն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա՝ բահմանի 22-ի երթին ժողովրդի մասնակցությունը բնութագրել է որպես թշնամիներին ջախաջախող ուժի և միասնության դրսեւորումը հասարակական դաշտում:

Նման ներկայությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Իրանի ժողովուրդը վերջին 40 տարիների ընթացքում ընտրել է ճիշտ ուղի և  Բոլթոնի, Թրամփի ու Պոմպեոի  կողմից ստեղծած սադրանքները չեն կարող ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա: Իրանցիները կկանգնեն հեղափոխության եւ համակարգի կողքին:

 

Պիտակ