Հուլիս 17, 2019 12:16 Asia/Tehran
  • Իրանի հրթռիային ծրագրի շուրջ բանակցության կապակցությամբ ԱՄՆ-ի երևակայությունը

Ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում Իրանի հրթռիային ծրագրին վերաբերող հարցին ԻԻՀ ԱԳ նախարարի պատասխանը շահարկման առիթ է դարձել ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի համար:

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է «Եթե ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել հրթիռային ծրագրի շուրջ, նախ պետք է դադարեցնի զենքի վաճառքը տարածաշրջանի որոշ երկրներին»: Սակայն Associated Press լրատվական գործակալությունը, խեղաթյուրելով այս հայտարարությունը, գրել է, թե Զարիֆի խոսքերը նշանակում են, որ Իրանը պատրաստ է բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ:

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերի խաղթյուրումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք փորձում են Իրանի համակարգին վնասել հոգեբանական պատերազմի միջոցով, Associated Press- ի այս հայտարարությունն իրենց համար նվաճում են համարել:

ԱՄՆ նախագահը, որ Սպիտակ Տուն մուտք գործելուց անմիջապես հետո,  Իրանի վերաբերյալ տարատեսակ երազներ է տեսնում, Associated Press- ի լուրի հրապարակումից հետո հայտարարել է. «Իրանի խնդիրի վերաբերյալ մեծ առաջընթաց է արձանագրվել»:

Իրանի հրթիռային ծրագիրն ու պաշտպանական կարողությունն Իսլամական համակարգի կարմիր գծերն են: Իրանցի տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ Իրանն իր պաշտպանական ուժի և հրթիռային կարողության վերբերյալ չի բանակցում որևէ երկրի հետ:

Այդ իսկ պատճառով, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը քննարկման ենթակա չէ:

Հրթիռային կարողությունը և տարածաշրջանում Իրանի հզոր ներկայությունը, այն գործոններն են, որոնց Դոնալդ Թրամփը փորձում է ամեն կերպ վնասել:

ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումը կայացվեց հենց այդ շրջանակներում և ԱՄՆ-ն առավելագույն ճնշման քաղաքականության ու սպառնալիքների միջոցով, փորձում է Իրանին բերել բանացությունների սեղանի շուրջ: Բանակցություններ, որոնք պետք է վերաբերվեն Իրանի հրթիռային ծրագրին ու տարածաշրջանային ադզեցիկ քաղաքականությանը:

ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության դիմացԻրանի և ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի ակտիվ ու կառուցողական քաղաքականությունը, թույլ չեն տվել, որպեսզի Թրամփի ու Բ խմբի երազներն իրականություն դառնան:

Նյու Յորքում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի երթևեկության համար սահմանված սահմանափակումները վկայում են, թե որքան ազդեցիկ է Իրանի դիվանագիտությունը, որը խնդրի առջև է կանգնեցրել Դոնալդ Թրամփին ու նրա դիվանագիտությանը:

NBC հեռուստաալիքին տված Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հարցազրույցի խեղաթյուրումը ցույց տվեց ԱՄՆ-ի դիվանագիտական կառույցի թուլությունը, որը պարտվել է թե Իրանի դեմ պայքարի և թե ԶԼՄ-ների միջոցով այս երկրի վերաբերյալ բացասական վերաբերմունք ձևավորելու դաշտում:

Իրանի պաշտպանական ու հրթիռային կարողությունները դիմադրության և ինքնաբավության արդյունք են: Ըստ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի, այդ կարողությունները ձեռք են բերվել դիմադրության և սրբազան պաշտպանության տարիներին կրած դժվարությունների հաղթահարման արդյունքում:

 

 

Պիտակ