Սեպտեմբեր 19, 2019 12:52 Asia/Tehran
  • Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ Թրամփի արձագանքը Արամքոյի դեպքի ընթացքում սաուդցիների նվաստացմանը

Այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի Արամքո ընկերության նավթազտարանները եմենցիների հարձակման թիրախ դարձան, մեղադրանքների սլաքները կրկին ուղղվեցին Իրանի կողմը:

Եմենի կողմից Արամքո ընկերության վրա իրականացված հարձակումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հովանավորելով սաուդցիներին ու նավթային դոլարների տրամադրման երաշխիք ստանալով, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտմենտին հրահանգել է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները:

Չորեքշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը իր թուիթերյան էջում գրել է.«ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմի խստացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն խոստովանում է, որ թիրախ է դարձնում խաղաղ քաղաքացիներին»:

Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի Արամքո ընկերության նավթազտարանը Եմենի ԱԹՍ-երի հարձակման թիրախ դարձավ, ինչի հետևանքով այդ երկրի նավթարդյունաբերության ծավալը կրճատվեց կիսով չափ: Եմենցիների այս քայլը բնական հակազդեցություն էր շուրջ 5 տարի տևած սաուդցիների հարձակումներին ու Եմենի ժողովրդի հատկապես կանանց ու մանուկների սպանությանը: Եմենի այս քայլը մարտահրավեր է՝ ուղղված Սաուդյան Արաբիայի ավտանգությանն ու պաշտպանական կարողությանը:

Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի կորսված պատիվն ու Արամքո ընկերության նավթազտարանների պաշտպանության համար արևմտյան համակարգերի անարդյունավետությունն անկարևոր ներկայացնելու համար, Դոնլադ Թրամփը մեղադրանքներ ուղղել Իրանի դեմ:

Մեղադրանքները, նախազգուշացումը և ապա Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հրահանգն Արամքո ընկերության թիրախ դառնալու հարցում Թրամփի հակազդեցության առանցքներն են համարվում, որոնցից ամեն մեկին Իրանը կտրուկ է արձագանքել:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արձագանքելով այդ հարձակման մեջ ԻԻՀ-ին մեղադրելու քայլին, ասել է.«Մեղադրանքներ ներկայացնելու փոխարեն հավատացեք ժողովուրդների ուժին: Այստեղ ոչ թե կառավարությունները, այլ ժողովուրդներներն են ոտքի կանգնել»:

Արամքո ընկերության նավթազտարաների վրա հարձակումից հետո, նշելով որ ԱԹՍ-երի ոլորտում Եմենի կարողությունները բարձրացել են, այդ երկրի զինված ուժերի խոսնակ Յահյա Ալ-Սարիը հայտարարել է.«Արամքո ընկերության նավթազտարանների վրա հարձակումը Եմենի պատասխան քայլն էր ուղղված այս երկրում Սաուդցիների հանցագործություններին»:

Այս պայմաներում, Իրանին մեղադրելը, Պարսից Ծոցում ու Արևմտյան Ասիայում իր նպատակներն առաջ տանելու համար ԱՄՆ-ի մշտական մոտեցումն է: Տարածաշրջանում ներկա ճգնաժամի հիմնական պատճառը ԱՄՆ-ի քաղաքականություններն են:

Եմենի կողմից Արամքո ընկերության վրա իրականացված հարձակումից հետո Թրամփը մեղադրանքներ ներկայացնելուց ու ուշադրությունները շեղելուց բացի, նաև սպառնացել է Իրանին, ինչը կտրուկ արձագանքի է արժանացել Իրանի պաշտպանական ու անվտանգության ոլորտի պատասխանատուների կողմից:

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, նշելով, որ բոլորը գիտեն որ Իրանը վերահսկում է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը, ՊՆ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին շեշտել է.«Եթե Իրանի դեմ սպառնալիք ուղղվի,  Իրանը կտրուկ պատասխան կտա»:

ԱՄՆ-ի կառավարության ներկա մոտեցումը ոչ մի կերպ չի նպաստում Պարսից Ծոցի ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգությանը: Տարածաշրջանում ճգնաժամերի արմատը գտնվում է Եմենի պատերազմի շարունակականության ու այս պատերազմում ԱՄՆ-ի կողմից սաուդցիների ցուցաբերվող աջակցության մեջ:

Սաուդյան Արաբիայի ռազմական ու արդյունաբերական կենտրոնների դեմ հարձակումները, Եմենի դեմ պատերազմի շարունակման հետևանքներն են և Եմենի թշնամիներին ուղղված նախազգուշացումներ: Տարածաշրջանում զենքի առաքման դադարեցումը և Եմենի պատերազմի ավարտը խաղաղություն կբերի տարածաշրջանի բնակիչներին, սակայն ԱՄՆ-ի կողմից ցանկացած արկածախնդրություն միայն ու միայն ապակայունացնում է Պարսից Ծոցի տարածաշրջանը:

Պիտակ