Հունվար 03, 2020 15:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.01.2020

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի վայրենաբարո սպանության լուրն այսօր գլխավորում էր իրանական ու համաշխարհային ԶԼՄ-ների առաջին էջերը:

Համշահրի օրաթերթ

Թուրքիայի խորհրդարանը համաձայն է, որ այդ երկիրը զորուժ տեղակայի Լիբիայում:

Թուքրիայի խորհրդարանի 325 պատգամավորներ, կողմ են քվեարկել Լիբիայում թուրքական զորւոժի տեղակայման օրինագծին: Դեմ է քվեարկել 184 պատգամավոր:

Այս կապակցությամբ արատահերթ նիստը տեղի է ունեցել հինգշաբթի օրը:

 

Ջամե Ջամ օրեթերթ

Գեներալ Սուլեյմանիի արյան վրեժը կլուծվի

Իրանի իսամական հեղափոխության պահակազորի խոսնակ Ռամազան Շարիֆը հայտաարել է, որ ամերիկացիների ու սիոնիստների ուրախությունը ժամանակավոր է լինելու և շուտով վերածվելու է սգի:

Նա հայտարարել է. «Պահակազորը, ժողովուրդն ու իսլամական դիմադրությունը կառնեն Սուլեյմանիի արյան վրեժը: Նրա, ով մտածում էր միայն Իրանի և մուսուլման ժողովրդի զարգացման և Երուսաղեմի ազատագրման մասին»:

 

Իրան օրաթերթ

Ռիադի տնտեսության երկնքում սև ամպեր են կուտակցել

Սաուդյան Արաբիայի փառամոլ թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի ենթակա ուժերի կողմից սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սարսափելի սպանությունը եթե անգամ ամենաչնչին օգուտն է ունեցել իրենց համար ՝ հակառակորդների վրա ճնշում գործադրելու հարցում, սահմանափակել է Սաուդյան Արաբիայի առևտրային ճանապարհները և այդ երկրում արտասահմանյան ներդրումների հնարավորությունը:

Վերջին երկու տասնամյակում, առևտրականներից շատերը համոզվել են, որ ավելի լավ է հրաժարվեն Սաուդյան Արաբիայից և ներդրում չանեն այդ երկրւոմ:

 

Էթեմադ օրաթերթ

Աֆրիկացի առևտրականն Աֆրիկայի վեցերորդ ամենահարուստ մարդն է

Նիգերիացի առևտրականը շարունակում է մնալ Աֆրիկայի վեցերդր հարուստ մարդը:

62-ամյա Ալիկո Դանգուդեին հաջողվել է ցեմենտի, ալյուրի և շաքարի շուկաներում հաջող ներդրում կատարելու արդյունքում, 2019թ իր հարստությունն ավելացնել 4.3 միլիարդ դոլարով և դառնալ Աֆրիկա մայրցամաքի վեցերորդ ամենահարուստ մարդը, ով ունի 15 միլիարդ դոլար հարստություն: Աշխարհում նա զբաղեցնում է 15-րդ տեղը:

Դանգոտեն հարսւոտ ընտանիքից է և իր աշխատանքը սկսել է 21 տարեկանից՝ ցեմենտի ոլորտում:

 

armenpress.am

«Գազպրոմ»-ը եւ «Նաֆտոգազ»-ը համաձայնագիր են ստորագրել գազի տարանցման ու մատակարարումների մասին

 Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել գազի տարանցման ու մատակարարումների մասին: Դա տեղի Է ունեցել բառացիորեն վերջին պահին. գործող համաձայնագրի ժամկետը լրանում Է 2019 թվականի վերջին, եւ եվրոպան վտանգում Էր առանց գազի մնալ Մոսկվայի եւ Կիեւի նոր կոնֆլիկտի պատճառով: Այդ սցենարից հաջողվեց խուսափել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այդ համաձայնագրին , որի ստորագրման մասին դեկտեմբերի 30-ին հայտարարել Է Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, նախորդել են մի քանի շաբաթ տեւած ինտենսիվ բանակցությունները: Կողմերը միմյանց մեղադրում Էին դանդաղելու եւ ձգձգումների մեջ, որոնք կարող Էին հանգեցնել գազի մատակարարումների դադարեցման եւ գազի նոր ճգնաժամի:

Գազային նոր պարտավորագրի շուրջ բանակցություններն ընթանում Էին «Գազպրոմ»-ի եւ «Նաֆտոգազ»-ի կողմից Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում վեճերի քննման ֆոնին: Անցած շաբաթվա վերջին «Գազպրոմ»-ը Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ 2,9 մլրդ դոլար Է վճարել «Նաֆտոգազ»-ին: 

Էներգամիության գծով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեւչովիչը, որը մասնակցել Է բանակցություններին, վստահ Է, որ գազի շուրջ նոր պայմանավորվածությունները շահավետ են բոլոր կողմերին:«Մենք ապահովեցինք Ուկրաինայի տարածքով ռուսական գազի անընդհատ տարանցումը 15-ամյա ժամկետով»,- գրել Է Շեւչովիչը Euractiv ի իր հոդվածում, որը վերնագրված Է «Գազի շուրջ ԵՄ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններում հաղթում են բոլորը»:

Բացի այդ, Ուկրաինան մնում Է ռազմավարական տարանցիկ երկիր, նշել Է Շեւչովիչը: Ռուսաստանն այդ համաձայնագրի շնորհիվ կկարողանա դիվերսիֆիկացնել գազի մատակարարման ուղեգծերը, ինչպես նաեւ ավարտել դատական վեճերը «Նաֆտոգազ»-ի հետ, հավելել նա:

Նրա հետ համակարծիք են նաեւ փորձագետները:

 

panarmenian.net

Չեռնոգորիայում ուզում են պետականացնել եկեղեցական օբյեկտները. Ամենուր բողոքի ցույցեր են

 Չեռնոգորիայի Սկուպշչինայի (խորհրդարան) պատգամավորները դեկտեմբերի լույս 27-ի գիշերը օրենք են ընդունել «Դավանանքի և համոզմունքների ազատության և կրոնական համայնքների իրավական վիճակի մասին», որով նախատեսվում է պետականացնել եկեղեցական որոշ օբյեկտներ: Այն մեծ վեճերի պատճառ դարձավ՝ Չեռնոգորիայի ամբողջ տարածքով մեկ զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին, ինչպես նաև ձերբակալվեցին մի քանի ընդդիմադիր պատգամավորներ:

Ժողովրդավարական ճակատից ընդդիմադիր պատգամավորները գիշերային նիստի ժամանակ հարձակվել են խորհրդարանի խոսնակ Իվան Բրայովիչի վրա և կտրուկ պահանջել նրանից անհապաղ դադարեցնել օրինագծի քննարկումը՝ նաև մի քանի անգամ վիրավորելով նրան և իշխող կուսակցությունից այլ պատգամավորների: Խոսնակը ոստիկանություն է կանչել, որը դուրս է բերել խորհրդարանից դժգոհ պատգամավորներին, հայտնում է currenttime.tv-ին:

Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 27-ին 22-24 մարդ է ձերբակալվել: Շենքում օրենքի ընդունման պահին փորձել են արցունքաբեր գազ փոշիացնել:

Բողոքը հիմնականում հրահրել է Սերբիայի ուղղափառ եկեղեցին: Այդ եկեղեցու սպասավորները վիճարկում են այն կետը, որով նախատեսվում է Չեռնոգորիայի սեփականությունը դարձնել կրոնական համայնքների կողմից օգտագործվող օբեյկտներն ու հողերը, եթե դրանք պատկանել են պետությանը մինչև 1918-ի դեկտեմբերի 1-ը, կամ եթե եկեղեցականները չունեն ապացույցներ, որ այդ օբյեկտները կրոնական համայնքին են պատկանում:

 

 

Պիտակ