Հունվար 04, 2020 11:02 Asia/Tehran
  • Գեներևալ Սուլեյմանիի սպանությունն  ԱՄՆ-ի ամենամեծ ռազմավարական սխալն էր

Ուրբաթ օրը, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակությամբ անցկացված արտահերթ նիստից հետո, Իրանի զգային անվտանգության գերագույն խորհուրդը կայացրել է համապատասխան որոշում և տարածել հաղորդագրություն:

Հաղորդագրության մեջ ասված է. «ԱՄՆ-ը պետք է իմանա, որ այս հարձակումն իր ամենամեծ ռազմավարական սխալն էր Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Վաշինգտոնը չի կարողանա խուսափել այս հանցագործության հետևանքների պատասխանատվությունից»:

Նշելով, որ հանցագործները ժամանակին կստանան իրենց իրականացրած ոճրագործության պատիժը, խորհուրդը հայտարարել է. «Այս հանցագործությունն անկասկած Սիրիայում ու Իրաքում ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող Սուլեյմանիից ԻԼՒՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների վրեժն էր, որ իրագործվեց ԱՄՆ-ի ձեռքով»:

Հունվարի երեքին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանին և նրա մի շարք զինակիցներ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԱՄՆ-ի պատերազմն ահաբեկչության դեմ չէ և այդ երկիրն ինքն է  ահաբեկչության տարածողն ու տարածաշրջանի անապահովության արմատը:

Անցած չորեքշաբթի օրը, Թեհրանում հազարավոր բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթլլահ Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, թե Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կազմակերպիչն Իրանն է, ասել էր. «Բոլորը գիտեն, որ Իրանը պատերազմի չի ձգտում: Սակայն յուրաքանչյուր ոք, ով կսպառնա Իրանի շահերին, արժանապատվությանը, ինքնիշխանությանն ու առաջընթացին, անկասկած կստանա կոշտ և համարժեք պատասխան»:

Վերջին տարիներին ԱՄՆ-ը տարբեր երկրների ներքին գործերին իր միջամտություններն արդարացնելու նպատակով, գործադրել է տարբեր սցենարներ, որպեսզի ճանապարհ բացի ռազմական միջամտության ու բռնության համար: Դրա վառ օրինակն Իրաքում 2003թ իրականացված ռազմական հարձակումն էր՝ կեղծ ու անհիմն հայտարարության հիման վրա: Ամերիկացիները փորձեցին նույն սցենարը կրկնել Սիրիայում, հայտարարելով, թե այդ երկրի կառավարությունը քիմիական զենք է կիրառել խաղաղ բնակչության դեմ, սակայն դա նրանց չհաջողվեց: Իրանաֆոբիայի տարածումն այս քաղաքականության մեկ այլ օրինակ է, որի ընթացքում, Արևմտյան Ասիայիում իր քաղաքականությունն առաջ տանելու նպատակով, ԱՄՆ-ը Իրանին ներկայացնում է որպես սպառնալիք՝ այդ տարածաշրջանի համար:

Այս քաղաքականության հիմքերից մեկը տարածաշրջանի դիմադրությանը վնասելն է: Սակայն իր գործողություններով, ԱՄՆ-ը ոչ միայն թուլացնում է տարածաշրջանում իր դիրքերն այլ նաև իր դաշնակիցը հանդիսավող տարածաշրջանի մի քանի երկրներին կանգնեցնում է դիմադրության առջև պատասխան տալու խնդրի առջև: Համաշխարհային հասարակությունն այսօր ԱՄՆ-ին ու մասնավորապես Դոնալդ Թրամփին է մեղադրում ճգնաժամեր ու պատերազմներ հրահրելու և միջազգային պայմանագրերը խախտելու մեջ: ԱՄՆ-ի իրականացրած վերջին ահաբեկչական գործողությունը նույնպես միջազգային նշանակություն ունի և հանցագործությունը կատարողների համար դրա հետևանքները շատ ավելի վատն են լինելու, քան կարճաժամկետ քարոզչության արդյունքները:

 

 

Պիտակ