Հունվար 05, 2020 11:48 Asia/Tehran
  • Թրամփի նոր սպառնալիքը. ԱՄՆ-ը սարսափում է Իրանի վրեժխնդրությունից

Հունվարի 4-ի երեկոյան, ԱՄՆ-ի նախագահը Իրանի վրեժխնդրությունից սարսափելով, թուիթերում սպառնալիքներ է հնչեցրել Իրանի դեմ: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե գեներալ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլին հակադարձելու նպատակով Իրանն ԱՄՆ-ի շահերի ու թիրախների դեմ հարձակում իրականացնի, Վաշինգտոնը կռմբակոծի այդ երկրի տարբեր շրջաններ:

Թրամփը գրել է.«Մենք մեր նշանակետում պահում ենք Իրանի 52 օբյեկտներ, որոնցից մի քանի մշակութային բարձր արժեք են ներկայացնում Իրանի համար: Այդ 52 թիվն էլ Իրանում տարիներ առաջ պատանդ վերցված 52 ամերիկացիների թիվն է: Եվ Իրանի կողմից սպառնալիք հնչելու դեպքում, ԱՄՆ-ը շատ արագ հարձակում կիրականացնի այդ թիրախների դեմ»:

Թրամփը սպառնացել է, որ ոչնչացնելու է Իրանի մշակութային ժառանգություն համարվող օբյեկտները և այդպիսով բացահայտորեն ի ցույց է դրել ԱՄՆ-ի իմպերիալիստական բնույթն ու այդ երկրի կողմից միջազգային օրենքների ոտնահարումը: Սպանելով գեներալ Սուլեյմանիին, ԱՄՆ-ը գործեց մեծ ոճրագործություն, իսկ այսօր անամոթաբար Իրանից պահանջում է վերջացած համարել այդ հարցը: ԱՄՆ-ի այդ պահանջին Թեհրանի կտրուկ պատասխանը ծանր վրեժխնդրությունն է, ինչը սարսափ է առաջացրել Թրամփի մոտ և նա սկսել է աննախադեպ սպառնալիքներ հնչեցնել Թեհրանի դեմ: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, անցած 40 տարիների ընթացքում, Իրանը ցույց է տվել, որ երբեք չի սարսափել Վաշինգտոնի սպառնալիքներից և միշտ կտրուկ պատասխան է տվել ԱՄՆ-ի գործողություններին:

Թրամփի այս դիրքորոշումները մտահոգություն են առաջացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի և անգամ նրա քաղաքական մրցակիցների մոտ և նրանք զգուշացրել են վերջինիս անխոհեմ  քայլերի հետևանքների կապակցությամբ: 

Կիրակի առավոտյան, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թրամփի կառավարության սադրիչ ռազմական գործողությունները վտանգում են այդ երկրի դիվանագետների ու զորայինների կյանքը:

Թրամփի քայլերն ու քաղաքականությունները չեն հանդուրժում անգամ ամերիկացի վերլուծաբանները: «Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի ավագ անդամ, ամերիկացի լրագրող Բարբարա Սլավինը գրել է.«Այլևս Թվիթերում չեմ հետևելու Թրամփին: Այլևս չեմ կարող հանդուրժել նրան: Իրանի պատմական ժառանգությունները ոչնչացնելու մասին Թվիթերում նրա գրառումներն անընդունելի են: Ո՞րն է ԱՄՆ-ի քաղաքականության նպատակը: Արդյոք քաղաքականություն կա՞»: 

Սլավինի այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Թրամփը ոչ մի ճիշտ պատկերացում չունի Իրանի, իրանցիների, ինչպես նաև Իրանի տարածաշրջանային դերի և պաշտպանական ու հարձակողական կարողության մասին:

Պիտակ