Փետրվար 07, 2020 12:39 Asia/Tehran
  •  Թրամփն իրավական պատասխանատվություն կկրի հակաիրանական ահաբեկչական քայլերի համար

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը հետևելու է գեներալ Սուլեյմանիին սպանելու համար միջազգային շրջանակներում Դոնալդ Թրամփին պատասխանատվության կանչելու հարցին»:

Լիբանանյան Ալ-Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը, միջազգային դատաիրավական շրջանակներում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանատվության է կանչելու պետական, տնտեսական և մշակութային ահաբեկչության մեղադրանքով»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնակետին է հասցրել Իրանի ժողովրդի դեմ թշնամությունը: ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը հանգեցրել է միջազգային օրենքների և ՄԱԿ-ի հռչակագրի խախտմանը: Այս բոլորը վկայում են այն մասին, որ Թրամփի կառավարությունը ահաբեկչական քայլեր է օրակարգի մեջ դրել մի ժողովրդի դեմ, որը պատրաստ չէ հանձնվել և ցանկանում է անկախ լինել:

Մարդու իրավունքների հարգումը, ապրելու համար անհրաժեշտ նախնական միջոցներին ազատ հասանելիությունը և որոշումներ կայացնելիս անկախությունը, միջազգային իրավունքների տարրական սկզբունքներն են համարվում, որոնք պետք է հարգվեն բոլոր երկրների կողմից: 

Սակայն Թրամփի կառավարությունն իր ձևավորման առաջին օրից, կրկնապատկել է Իրանի ժողովրդի դեմ թշնամությունը և շրջափակումները, դրանց թվում ներառելով նաև դեղորայքն ու սննդամթերքը:

Իրանի ժողովրդի դեմ Թրամփի կառավարության քայլերը միայն տնտեսական ահաբեկչությամբ չեն սահմանափակվում, այնպես որ ԱՄՆ-ը համարձակվեց սպանել Իրանի ժողովրդի ազգային հերոս  և ամերիկյան ահաբեկչության դեմ պայաքարի իրական հրամանատարին:

Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը բազում սկզբունքների, այդ թվում կյանքի իրավունքի, բռնության կիրառման արգելվածության և միջազգային իրավունքով պաշտպանված անձանց իրավունքների խախտում է համարվում:

Ամերիկացի վերլուծաբան  Նոամ Չամսկին նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի քայլի իրավական կողմի մասին ասել է.«Գներալ Սուլեյմանիի սպանությունը ահաբեկչական քայլ է և միջազգային օրենքների խախտում»:

Նման պայմաններում, միջազգային շրջանակներում ԱՄՆ-ի նախագահին պատասխանատվության կանչելն ԻԻՀ օրինական իրավունքն է համարվում և միջազգային շրջանակներից ակնկալվում է կտրուկ վերաբերմունք ցուցաբերել Թրամփի կառավարության ահաբեկչական քայլերի նկատմամբ: Եվ ԱՄՆ-ի կողմից իրականացված պետական ահաբեկչության նկատմամբ միջազգային իրավական շրջանակների թույլ կեցվածքը վտանգավոր է լինելու աշխարհի համար:

Միջազգային շրջանակներում Թրամփին դատի տալուց բացի, նահատակ գեներալ Սուլեյմանիին սպանելու  հետևանքը կլինի նաև այն, որ տարածաշրջանի ժողովուրդը ԱՄՆ-ից կպահանջի դուրս գալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանից:

 

Պիտակ