Մարտ 12, 2020 18:22 Asia/Tehran
  • Ի՞նչ էր փնտրում ՀՀ վարչապետը Բրյուսելում/Մեկնաբանություն

«Փաստ» հայատառ թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել կատարած այցի հիմնական նպատակը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված եվրոպական կառույցների հովանավորությունը շահելն է եղել։

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին անակնկալ կերպով տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել. այց, որը նախօրոք պլանավորված չի եղել»։

«Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի և եվրոպացի պաշտոնատարների հետ նրա հանդիպման հիմնական առաքելությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված եվրոպական կառույցներում առկա ընդգծված բացասական ալիքը մեղմելու գործոնն էր»,գրում է «Փաստ» թերթը։

ՀՀ վարչապետը վերադարձել է Բրյուսելից։ Ապրիլի 5–ին նախատեսված  է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել, պարզելու՝ Սահամանադրական դատարանի լուծարման կամ չլուծարման հարցը։ 

Վերջին ամիսներին, Հայաստանի կառավարության ու Սահմանադրական դատարանի միջև առաջացած սուր լարվածությունների հետևանքով, ՀՀ Ազգային ժողովը որոշեց հանրաքվեի դնել դատարանի լուծարման հարցը։ ՍԴ պաշտոնյաների մեծ մասը նշանակված են նախքան Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ուստի ՀՀ նոր կառավարության ու դատարանի միջև լարվածությունը գալիս է այդ երկրի նախկին կառավարության տապալումից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ոլորտում առկա  քաղաքական տարաձայնություններից։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին, Հայաստանի Սահմանադրական դատարանը այդ երկրի նախկին նախագահ Ռոբերթ Քոչարյանի գործը քննելիս հայտարարել է․ «Քոչարյանի գործով ընդհանուր կարգով քրեադատավարական նորմերի կիրառումը խախտում է նրա արդար դատաքննության իրավունքը և անձնական ազատության  իրավունքը»։

Ռոբերթ Քոչարյանի փաստաբաններն այն ժամանակ հայց էին ներկայացրել դատարան և հայտարարել էին, որ Քոչարյանը, որպես երկրի նախկին նախագահ, իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած  դեպքերի համար ունի քաղաքական պատասխանատվության ենթարկվելու  անձեռնմխելիություն։

2020 թվականի փետրվարին  ևս ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է  ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Թովմասյանը Փաշինյանից պահանջել է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։

Այս պայմաններում, Բրյուսել կատարած այցով, Փաշինյանը նպատակ ուներ փարատել իր եվրոպացի  դաշնակիցների մտահոգությունը՝ Հայաստանում մենաշնորհ ստեղծելու գաղափարի վերաբերյալ: Քանի որ կարող է թվալ, որ նա փորձում է իր հակառակորդներին քաղաքական դաշտից դուրս մղելով և բանտարկելով, լռեցնել նրանց ձայնը։

Այնուամենայնիվ ներկայումս Հայաստանում շատ մարդիկ համոզված են, որ այդ երկրում իրական փոփոխություններ տեղի չեն ունեցել ։

Ուստի իր հակառակորդներին ասպարեզից հեռացնելու  Փաշինյանի քայլերը առկա ճգնաժամը կարգավորելու փոխարեն դարձել են պատրվակ՝  բողոքների համար։  Իսկ ընդդիմադիրներիը հայտարարում են, որ նա  փոփոխություններ իրականացնելու նպատակ չունի։ 

 

Պիտակ