Մարտ 13, 2020 11:57 Asia/Tehran
  • Գութերեշին հղած նամակում, Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պայքարին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գութերեշին հղած նամակում, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է վերացնեի հակաիրանական պատժամիոջոցները, որպեսզի Իրանը կարողանա պայքարել կորոնավիրուսի դեմ:

Զարիֆը գրել է. «Չնայած այն հանգամանքին, որ Իրանն ունի առողջպահության ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ, սակայն ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները խոչընդոտ են  ստեղծում վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղորայքի և բժշկական սարքավորումներիի ձեռքբերան համար: Այս օրերին, երբ կորոնավիրուսը վերածվել է պանդեմիայի, դրա դեմ պայքարի հարցում պատասխանատվությունը ավելի է մեծանում և աշխարհի բոլոր երկրները պետք է այս հարցում համագործակցեն իրար հեը»:

Սակայն ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական պատժամիջոցները խոչընդոտեւմ են կորոնավիրուսի դեմ  աշխարհի երկրների, այդ թվում նաև Իրանի  պայքարին, իսկ միջազգային կառույցների, այդ թվում նաև ՄԱԿ-ի անգործությունը, Վաշինգտոնի քաղաքականությունների դեմ, ճանաարհ է հարթում, դրանց իրագործումը շարունակելու համար: Դեղորայքի, սննադամթերքի ու բժշկական սարքավորումների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը հակասաում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բոլոր սկզբունքներին և վտանգում մարդկանց կյանքը: Այդ պատժամիջոցները բարձրացնում են նաև բժշկական ծառայությունների ծախսերը և խոչընդոտում տարբեր երրներում, այդ թվում նաև Իրանում առողջպահական ծառայությունների լիարժեք մատուցմանը: Այդ պատժամիջոցները խախտում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրի 25-րդ հոդվածը, որով սահմանված է մարդու առողջության պահպանման իրավունքը:

Մարդու իրավունքների մասնագետ Ամիր Բիփարվան այս կապակցությամբ ասում է . «Պատժամիջոցնրեը, որոնք խոչընդոտում են դեղորայքի ու բժշկական սարքավորումների հասանելիությանը, ուղղակիրոեն սպռնում են մարդկանց կյանքին և խախտում մարդու հիմնարար  իրավունքները»:

ԱՄՆ-ի կողմից դեղարայքի ու բժշկական սարքավորումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները բացասաբար են ազդում կորնավիրուսի դեմ պայքարում Իրանի առողջապահության նախարարության ջանքերի վրա և մեծ թվով մարդկանց մահվան պատճառ են դառնում:

Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 7-րդ հոդվածիւ համաձայն,   քրեական պատասխանատվությունէ նախատեսվում միակողմանի պատժամիջոցներ կիրառողների դեմ, քանի որ դա համարվում է միակողմանի ագրեսիա և մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Սահման չճանաչող այս վտանգավոր վիրուսի դեմ լիարժեք պայքարի համար շատ կարևոր է դեղորայքի, բժշկական սարքավորումների ու պարագաների հասանելությունը և դրա դեմ պայքարող երկրների միջև փորձի փոխանակումը: Այս պայքարում կարևոր է նաև, որ բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները միավորեն իրենց ջանքերը՝ մարդկանց առողջությունը և կյանքի իրավունքը պաշտպանելու համար:

Քանի որ Իրանն ինչպես բլոր երկրները, պայքարում է կորոնավիրուսի դեմ, այդ երկրի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցների չեղարկումը ներկա դրությամբ անհրաժեշտություն է:

Հետևաբար, ՄԱԿ-ը և դրա անդամ պետությունները պարտավոր են աջակցել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ ԱՄՆ-ին ստիպելու դադարեցնել հակաիրանական միակողմանի պատժամիջոցները, որպեսզի իրանցիների առողջությունը և կյանքը չվտանգվեն:

 

Պիտակ