Մարտ 13, 2020 16:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարող ԱՄՆ-ի զեկույցը՝ մարդու իրավունքնեի մասին

Մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:

Չնայած զեկույցը վերաբերում է  աշխարհի մեծ թվով երկրներին, սակայն  այն կենտրոնացած է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սիրիահի և Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված մեղադրանքների վրա:

Մարդու իրավունքների վեաբեյալ ԱՄն-ի զեկույցները բազմիցս քննադառտության են արժանացել՝ անկողմնակալության ու չեզոքության սկզբունքները խախտելու, կոնկրետ շրջանների տեղաբնիկների ու այլ համայնքների մշակույթներն անտեսելու և տարբեր երկրների ներքին գործերին միջամտելու պատճառով:

ԱՄՆ-ը իր համար սահմանել է այլ երկրներում մարդու իրավունքները քննարկող երկրի դեր, այն դեպքում, երբ ոչ ՄԱԿ-ի և ոչ էլ միջազգային որևէ կառույցի կողմից, Վաշինգտոնին նման լիազորություն կամ պարտականություն տրված չէ:

Բացի այդ, ԱՄՆ-ը, որպես մի երկիր, որը հարուստ անցյալ ունի մարդու իրավունքների ոտնահարման ոլորտում, սեփական հասարակության շրջանում առաջացած հարցերին պատսխանելուց խուսափելու նպատակով, հարցականի տակ է դնում ուրիշ երկրներում մարդու իրավունքների վիճակը և այդ երկրի պետդեպարտամենտն ամեն տարի հրապարակում է այդ կապակցությամբ զեկույց: Հատկանշական է, որ ինչպես 2019թ զեկույցում, այս  զեկույցում նույնպես անդրադարձ է կատարվում նաև Վաշինգտոնի պարիսծոցյան արաբ դաշնակիցներն, սակայն այդ հանգամանքը չի խանգարում դրանց հետ ԱՄՆ-ի սերտ  հարաբերւթյուններին:

Այլ երկրներում մարդու իրավունքների մասին դիտողությունները խախտում են  երկրների հավասարության իրավունքը, և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Այս հարցը բազմիցս քննադատության է  արժանացել Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի կողմից: Ի պատասխան ԱՄՆ-ի հրապարակած զեկույցների, վերոնշյալ երկրների ԱԳ նախարարություններն իրենց հերթին հանդես են եկել զեկույցնեով, որոնցում հարցականի տակ են դրել ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը:

Բազմաթիվ զեկույցներ, ներառյալ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցը և մեծ թվով փաստեր վկայում են, որ Միացյալ Նահանգներն աշխարհում մարդու իրավունքների խոշորագույն ոտնահարողն է, չնայած հանդես է գալիս որպես  մարդու իրավունքների պաշտպանության ջատագով:

ԱՄՆ-ն իր ստաղծման առաջին իսկ օրերից խախտել է մարդու իրավունքները՝ իր սահմաններից դուրս իրականացնելով բազմաթիվ հարձակումներ, սպանելով մեծ թվով քաղաքացիական անձանց ու ոտնահարելով հազարավոր ուրիշների իրավունքները: Միջազգային իրավունքի ոտնահարումը, ԱՖղանստանի և Իրաքի Աբու Ղարիբ և Բագրամ բանտերում ամերիկացի զինծառայողների կողմից իրականացված բռնությունները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով քաղաքացիական անձանց դեմ իրականացված հարձակումները ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտման օրինակներն են:

ԱՄՆ-ից դուրս ամերիկացիների կսղմից մարդու իրավունքների խախտման օրինակ են նաև Գունատանամոյի բանտի բանտարկյալների նկատմամբ ամերիկացի զինծառայողների իրականացրած խոշտանգումները, ինչը քննադատության է  արժանացել ամբողջ աշխարհում:

Չպետք է մոռանալ նաև տարբեր երկրների ղեկվարաների, ինչպես նաև ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիների  նկատմամբ Վաշինգտոնի կողմից իրականացված  բազմաթիվ լրտեսությունները:

 

 

Պիտակ