Ապրիլ 10, 2020 12:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Կորոնավիրուսը՝ որպես փորձություն ԱՄՀ-ի համար. Իրանի դեմ կամ՝ Իրանի հետ

Արձագանքելով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի նկատմամբ Արժույթի միջազգային հիմնադրամի խտրական մոտեցմանը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Հիմնադրամը պետք է կատարի իր պարտավորությունները»:

ԻԻՀ նախագահն ասել է. «Արժույթի միջազգային հիմնադրամը պետք է կատարի իր իր պարտավորությունները և չենթարկվի Իրանի թշնամիների ճնշումներին»:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին ուղղված նամակում, Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասեր Հեմմաթին հույս է հայտնել, որ ներկա բարդ իրավիճակում, Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը չի վնասի Արժույթի միջազգային հիմնադրամի  հեղինակությանը:

Երկրներին ֆինասնական աջակցություն ցուցաբերելը և վարկերի տրամադրումն Արժույթի միջազգային հիմնադրամի ամենակարևոր խնդիրն է: Վարկերը հիմնականում տրամադրվում են անդամավճարներից գոյացած գումարներից:

Արժույթի միջազգային հիմնադրամը երեք կարևոր խնդիր ունի. Հետևել 189 անդամ պետություններում ֆինանսական և տնտեսական զարգացումներին, խորհրդատվություն տրամադրել անդամ պետություններին և կարճաժամկետ վարկեր ու ֆինանսական օգնություն տրամադրել ֆինանսական դժվարությունների առջև կանգնած երկրներին:

Ուստի կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից մեկ ամիս անց,  հիմնադրամը հայտարարեց կորոնավիրուսի դեմ պայքարող երկրներին արագ և անվերապահ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն մասին:

Հայտարարությունից հետո, Իրանի Կենտրոնական բանկը հայց ներկայացրեց հիմնադրամին՝ ըստ իր իրավունքի վարկ ստանալու համար: Սակայն ԱՄՆ-ի ճնշումների արդյունքում, ԱՄՀ-ն Իրանի հայտը չբավարարեց:  

ԱՄՆ-ի վետոյից հետո, հիմնադրամը հրաժարվեց իր երրորդ արտականությունից, որն է՝ վարկային գործարքներ կնքել անդամ երկրների հետ, այդպիսով ապացուցելով, որ գտնվում է ԱՄՆ-ի քաղաքականությունների ազդեցությաւն տակ:

Իրանը, որպես ԱՄՀ հիմնադիր անդամ, մինչ այժմ դրական գործունեություն է ծավալել հիմնադրամի շրջանակում և ներկայումս ակնկալում է, որ այս ֆինանսական կազմակերպությունը կկատարի իր պարտավորությունները:

CNN- ին  վերջերս տված հարցազրույցում, Իրանի տնտեսական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Նահավանդյանը հայտարարել է. «Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ ոչ մի երկիր վետոյի իրավունք չունի և հիմնադրամի պարտականությունը կայանում է վարկային դիմումների գնահատման և հաստատման մեջ»: 

ԱՄՀ-ն, ԱՄՆ-ի ճնշումների արդյունքում, չի հաստատել վարկի տրամադրման վերաբերյալ Իրանի հայտը, այն դեպքում, երբ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, աշխարհին հարկավոր է համախմբվածություն ու համագործակցություն:

ԱՄՀ-ի վրա կորոնավիրուսի դեմ պայքարող երկրի  կողմից գործադրված ճնշումը կարող է հիմնադրամի  գործունեությունը շեղել իր ուղուց: Իրանը,  որը հանդիսանում է ԱՄՀ-ի հիմանդիր անդամ, ներկայումս պայքարում է կորոնավիրուսի դեմ և  հիմնադրամի աջակցությունը մեծապես կնպաստի այդ պայքարի արդյունավետությանը:

 

 

Պիտակ